2558 դիտում
09:13 09-10-2019
Ով է կանգնած Ջուլիանիին Երևան հրավիրելու որոշման հետևում․ «Ամերիկայի ձայն»
Ջուլիանիին Հայաստան հրավիրլու որոշման հետևում կանգնած է Ռուսաստանը, գրում է Polygraph.info-ն
Սեպտեմբերի 27-ին, Washington Post-ը հաղորդել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անձնական փաստաբան Ռուդի Ջուլիանին նախատեսել էր այցելել Երևան ՝ Եվրասիական տնտեսական միության ֆորումին մասնակցելու համար, սակայն չեղարկել է իր այցն այն բանից հետո, երբ իմացել է, որ միջոցառման կազմակերպման հետևում կանգնած է Ռուսաստանը: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5115816.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։
Սեպտեմբերի 30-ին Ջուլիանիի նախանշված ելույթի օրը, նրա անունը դեռ մասնակիցների ցուցակում էր: Համաժողովին ներկա լրագրողների խոսքով՝ օրակարգի փոփոխության հետ կապված որևէ բացատրություն չի տրվել:
Նույն օրը Կրեմլը հայտարարել է, որ Ռուսաստանը որևէ կապ չունի Ջուլիանիի հրավերի հետ: «Ռուսական կողմը ոչինչ չգիտի Ջուլիանիի մասնակցության կամ դրա չեղարկման մասին», - ասել է նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Սակայն այդ պնդումն այնքան էլ ճշմարիտ չէ:
Լրագրող Նիլ Հաուերը, ով գտնվում է Երևանում, Polygraph.info-ին ասել է, որ ՀՀ ԱԳՆ-ն իրեն տեղեկացրել էր, որ ներգրավված չէ Ռուդի Ջուլիանիի հրավերքի հարցում:
«Հայաստանի ԱԳՆ-ից ինձ ասացին, որ իրենք չեն կարող որևէ տեղեկություն տրամադրել Ջուլիանիի վերաբերյալ, քանի որ նրա հրավերը պաշտոնապես չի ուղարկվել իրենց կողմից, ուստի այն ուղարկվել է ուրիշի կողմից»,- ասաց Հաուերը:
Ամեն ինչ վկայում է, որ Ջուլիանիին հրավիրել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովը:
Համաժողովի նիստը, որի ժամանակ նախատեսվում էր Ջուլիանիի մասնակցությունը, պետք է վարեր Սերգեյ Գլազևը, ով Պուտինի խորհրդականն էր 2012 թվականից մինչև անցած ամիս: Հոկտեմբերի 1-ին Ռուսաստանը հայտարարեց վերջինիս Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոտնտեսական քաղաքականության նախարարի պաշտոնում նշանակման մասին:
Սերգեյ Գլազևը առավել հայտնի է Ռուսաստանին եվրո/դոլարային գոտուց կտրելու քայլով ու հակաամերիկյան տնտեսական իր հայացքներով ու հրապարակումներով: Նա նաև առաջինն էր, ով հրապարակավ կասկածի տակ առավ Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հավատարմությունը, որոնց ԱՄՆ-ը չի ընդգրկել այսպես կոչված «Կրեմլի ցուցակի» մեջ: ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է կիրառել Գլազևի դեմ 2014 թ-ին՝ Ղրիմի թերակղզին բռնակցելու և Ուկրաինայի արևելքում պատերազմը հրահրելու գործում իր դերակատարության համար:
Նմանատիպ նյութեր
2513 դիտում
09:13 29-06-2022
Ո՞վ է կանգնած ռուսական էներգետիկ էլիտայի ինքնասպանությունների շարքի հետևում․ «Ամերիկայի ձայն»
4051 դիտում
09:13 24-08-2022
Դավադրություն Նյու Յորքում` «Ամերիկայի Ձայն»-ի Պարսկական ծառայության հաղորդավարի դեմ․ «Ամերիկայի ձայն»
8197 դիտում
09:50 17-03-2018
Տխուր իրավիճակ է. դրա հետևում ռուսներն են. մի բան, որ այլևս երբեք չպետք է տեղի ունենա. Թրամփ. «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3229 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2245 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը