211652_close_icon
views-count2250 դիտում article-date 18:14 09-10-2019

Շինարարների փողոցում գողություններ էր արել ու բռնվել․ Մաշտոցի ոստիկանների բացահայտումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ոստիկանության Մաշտոցի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Լոռու մարզի Շիրակամուտ գյուղի 44-ամյա մի բնակիչ Աջափնյակ վարչական շրջանում գողություններ է անում: Ձեռք բերված տեղեկությունների իսկությունը ստուգելուց հետո հոկտեմբերի 2-ին կասկածվողը Արզումանյան-Հալաբյան փողոցների խաչմերուկից բերման ենթարկվեց ոստիկանության Մաշտոցի բաժին: Պարզվել է, որ նա սեպտեմբերի 28-ին ու հոկտեմբերի 2-ին Շինարարների փողոցի շենքերից մեկի բակից, նաև նույն փողոցի տնտեսական խանութից կենցաղային ապրանքներ է գողացել: Բացի այդ, հոկտեմբերի 2-ին գաղտնի հափշտակել է Շինարարների 16 շենքի դիմաց կայանված «Մերսեդես» մակնիշի մեքենայի կողային հայելին: Հանգամանքները պարզվում են: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր