211652_close_icon
views-count2487 դիտում article-date 17:46 09-10-2019

Շվեդիայում տեղադրվեց Զլաթան Իբրահիմովիչի արձանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Շվեդական Մալմյո քաղաքում պաշտոնապես բացվեց երկրի ամենահռչակավոր ֆուտբոլիստի՝ Զլաթան Իբրահիմովիչի արձանը: 37-ամյա ֆուտբոլիստի արձանը տեղադրելու նախաձեռնողը Շվեդիայի ֆուտբոլային միությունն էր: Շվեդ քանդակագործ Պիտեր Լինդեի հեղինակած բրոնզե կոթողը՝ գրեթե 3 մետր բարձրությամբ և 500 կգ քաշով, տեղադրվել է քաղաքային հրապարակում, «Մալմյո» ակումբի հին և նոր ստադիոնների միջև ընկած ճանապարհի մեջտեղում: Հենց «Մալմյոյում» է Իբրահիմովիչը սկսել իր մարզական կարիերան: Ինքը՝ Իբրահիմովիչը, ներկա է եղել արձանի բացման արարողությանը և իրեն բնորոշ «համեստությամբ» ասել է. «Երբ մարդիկ ԱՄՆ-են գնում, տեսնում են Ազատության արձանը, իսկ Շվեդիա գալով, կտեսնեն Իբրահիմովիչի արձանը: Երբ մարդ գալիս է Շվեդիա և ցանկանում է ինչ որ համաշխարհային նշանակություն ունեցող բան տեսնել, նա գալիս է այս արձանի, այլ ոչ թե՝ թագավորի արձանի մոտ», ասել է Իբրահիմովիչը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր