57836 դիտում
21:07 12-10-2019
Արտակարգ դեպք Երևանում. 26-ամյա տղան թափառող շներին հրացանով կրակելու միջոցով վախեցնելու ընթացքում վնասել է հոր ոտքը
Երեկ՝ սեպտեմբերի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 14:30-ի սահմաններում, 2-րդ բուժմիավորումից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ ազդրի ստորին երրորդի օտար մարմին» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բուժմիավորում է մեկնել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչի գլխավորությամբ:
Ոստիկանները պարզել են, որ բժիշկների օգնությանը դիմած քաղաքացին Երևան քաղաքի «Հաղթանակ» թաղամասի բնակիչ, 48-ամյա Անդրանիկ Բ.-ն է:
Մինչ բժիշկները նրան անհրաժեշտ օգնություն էին ցուցաբերում, Մալաթիայի ոստիկանները պարզել են, որ նույն թաղամասի բնակիչ, 26-ամյա Գոռ Բ.-ն թափառող շներին տան բակ չմտնելու համար, իրեն պատկանող հրացանով 2 անգամ օդ է կրակել, որից հետո հրացանը լիցքավորելիս անզգուշաբար կրակել և վնասվածք է հասցրել Անդրանիկ Բ.-ին:
Փաստի առթիվ համայնքային ոստիկանության բաժանմունքում նախապատրաստված նյութերը փոխանցվել են հետաքննչական բաժանմունք:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Գ. Շամշյանի տեղեկություններով, Գոռ Բ.-ն Ա. Բ.-ի տղան է:
[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ը կարծում է, որ ժամանակն է, որպեսզի ոստիկանությունը մի հատ «շաբաթօրյակ» իրականացնի, քանի որ վերջին ժամանակներս Հանրապետությունում հաճախակիացել են նման դեպքերը: Եվ որպեսզի դրանք այլևս չկրկնվեն, այն անձինք, ովքեր ունեն օրինական զենքեր, պետք է զենքի տիրապետման քննություն հանձնեն:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2077 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)