Ամերիկյան հարվածային անօդաչու սարքի փորձարկումը ձախողվել է
Ամերիկյան XQ0-58A Valkyrie հարվածային անօդաչու սարքը վնասվել է փորձարկում անցնելու ժամանակ։ Այդ մասին հայտնել է The Driver պորտալը՝ հղում անելով ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերին։
Նշվում է, որ սարքը փորձարկել են Արիզոնա նահանգում։ Այն վայր է ընկել հետդարձի ժամանակ։ Որպես պատճառ՝ նշվում է ուժեղ քամին և թեթև վայրէջքի համակարգում առաջացած խնդիրը։
Սարքը մշակել է ԱՄՆ ՌՕՈՒ հետազոտական լաբորատորիան՝ համագործակցությամբ Kratos ընկերության։ Այն նախատեսված է 5-րդ սերնդի F-35 կործանիչներին ուղեկցելու համար։