2603 դիտում
17:21 14-10-2019
Արցախում թույլ չի տրվելու որևէ նոր վայրագություն. ԱԳՆ խոսնակն անդրադարձել է Ալիևի հայտարարությանը
Հայաստանը ղարաբաղյան հիմնախնդրում հստակ ներկայացրել է իր մոտեցումներն ու առաջնահերթությունները: Ըստ այդմ՝ հիմնախնդիրների խաղաղ կարգավորումը և ժողովուրդներին խաղաղության նախապատրաստումը պարզապես այլընտրանք չունի: «[url=https://armenpress.am/arm/news/991582.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ, այս մասին ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն՝ անդրադառնալով Վալդայի համաժողովում Ադրբեջանի նախագահի այն հայտարարությանը, թե Արցախում ժողովուրդ չկա, այնտեղ բնակիչներ են:
«Մեր առաջնահերթություններն են Արցախի ժողովրդի անվտանգությունը և կարգավիճակը: Չէի ցանկանա խորանալ ժողովուրդ և բնակչություն ադրբեջանական մեկնաբանության մեջ, սակայն կասեմ, որ ժողովրդավարական հասարակությունում ժողովուրդը նաև բնակչություն է և հակառակը: Ադրբեջանի նախագահի Վալդայի համաժողովի արած հայտարարության միայն մեկ եզրույթի հետ կարող եմ համաձայնվել, որ հակամարտությունից առաջ Արցախի բնակչության ճնշող մեծամասնությունը հայեր էին»,-ասաց Աննա Նաղդալյանը:
Լրագրողների խնդրանքով Աննա Նաղդալյանն անդրադարձավ նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, ըստ որի, ղարաբաղյան խնդիրը փակուղում է:
«Գիտեք կարող են լինել տարբեր մեկնաբանություններ, դրան հետևեցին և նախորդել էին այլ հայտարարություններ: Ես ասեմ, որ այս իրավիճակը նոր չէ: Խնդիրն այն է, որ Հայաստանի վարչապետի առաջարկած այն բանաձևին, որ հանգուցալուծումը պետք է ընդունելի լինի ինչպես Հայաստանի, Արցախի Ադրբեջանի ժողովուրդների համար, մենք այդ հարցում հերթական անգամ լսում ենք Ադրբեջանի առավելապաշտական մոտեցումը: Մինչ օրս մենք ականատես չենք եղել, որ Ադրբեջանի նախագահը իր բառապաշարում օգտագործի ժողովուրդ բառը: Այնինչ խաղաղությունը հաստատվում է ժողովուրդների միջև, ժողովուրդների կողմից: Հայկական կողմը և Հայաստանի վարչապետը խոսում է ժողովուրդների մասին: Մեր հասարակությունում ժողովուրդը և նրա կամքը բացարձակ արժեք է: Այն ինչին մենք ականատես չենք լինում Ադրբեջանում: Ես կրկնում եմ մենք թույլ չենք տալու որևէ նոր վայրագություն, նոր ցեղասպան գործողություն Արցախում»,-ասաց Աննա Նաղդալյանը:
Նմանատիպ նյութեր
1925 դիտում
17:00 22-02-2016
Ամիրյան 2 հասցեի հուշարձան շենքի հետ կապված որևէ ոտնձգություն թույլ չի տրվելու. Տարոն Մարգարյան
2853 դիտում
18:54 03-10-2019
ՀՀ ԱԳՆ խոսնակն անդրադարձել է Սերգեյ Լավրովի մեկնաբանություններին
Այս բաժնից
967 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
991 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»