211652_close_icon
views-count2667 դիտում article-date 10:01 15-10-2019

Ինչ հարց են քննարկել Էդուարդ Աղաջանյանը և ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի և ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների միջև օրերս հանդիպում է եղել: Գործադիրն ու օրենսդիրը քննարկել են առանցքային թեման` Ամուլսարի շահագործման հարցը՝ որոշելու հանքի շահագործման վերաբերյալ հետագա քայլերի ճանապարհային քարտեզը: «Ժողովուրդ» օրաթերթը երեկ զրուցել է այդ հանդիպմանը մասնակցած «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանի հետ: Պատգամավորը հաստատել է, որ հանդիպել են գործադիրի աշխատակազմի ղեկավար Աղաջանյանի հետ, հստակեցրել գործադիր-օրենսդիր թևերի հետագա քայլերը հանքի մասով: Մ. Կարապետյանն ասել է նաև. «Պետությունն ընդամենը պետք է իր շարունակականությունը ապահովի, սեփական ստորագրության պատիվը ապահովի, եթե չի կարողանում ապացուցել, որ այդ ստորագրությունը որևէ կոռուպցիոն գործարքի հետևանք է եղել»: Եթե պետությունը գտել է հանքի անվտանգ շահագործման մոդել, ապա, ըստ իշխող թիմը ներկայացնող պատգամավորի, պետք է ընդամենը ապահովել իրավական գործընթացը»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր