1205 դիտում
17:14 15-10-2019
ՀՀ Ազգային Ժողովի նախագահի նախաձեռնությամբ տեղի կունենան խորհրդարանական լսումներ
Հոկտեմբերի 18-ին` ժամը 10:00-ին, ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի նախաձեռնությամբ տեղի կունենան խորհրդարանական լսումներ` «Կուսակցությունների մասին սահմանադրական օրենք, առկա խնդիրները եւ փոփոխությունների շրջանակը» թեմայով:
Լսումների հիմնական նպատակն է ներկայացնել ՀՀ Կուսակցությունների մասին սահմանադրական օրենքում տեղ գտած հիմնական կարգավորումների հետ կապված խնդիրները, ինչպես նաեւ քննարկել դրանց հետ կապված որոշակի լուծումներ: Լսումների ընթացքում կներկայացվեն նաեւ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի կողմից պատրաստված հաշվետվությունը գործող օրենքի հետ կապված, ինչպես նաեւ միջազգային լավագույն փորձը:
Լսումները նախատեսված են հատկապես արտախորհրդարանական կուսակցությունների, փորձագիտական կառույցների, լրատվամիջոցների եւ բոլոր հետաքրքվածների համար:
Նմանատիպ նյութեր
2654 դիտում
12:00 27-11-2017
ՀՀ Ազգային ժողովում տեղի կունենան խորհրդարանական լսումներ
1378 դիտում
13:24 17-03-2014
Տեղի կունենան խորհրդարանական լսումներ
Այս բաժնից
583 դիտում
19:12 18-10-2024
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները երկկողմ հանդիպում կունենան Ստամբուլում
1078 դիտում
18:57 18-10-2024
ԱԺ նախկին պատգամավորի որդու նկատմամբ հայտարարվել է հետախուզում․ ինչն է պատճառը. ՏԵՍԱՆՅՈՒԹ. ArmLur.am
547 դիտում
18:49 18-10-2024
Ներկայացվել են հաշմանդամություն ունեցող երեխաների համար կատարված ծախսերի վերլուծությունը