2638 դիտում
09:49 16-10-2019
Այս տարի ՀՀ է ուղարկվել 34 մլն դոլարի մարդասիրական օգնություն, նախորդ տարի՝ 54 մլն դոլարի․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արտերկրից Հայաստան ուղարկված մարդասիրական օգնության ծավալները հետզհետե նվազում են: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից պարզեց, որ այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին, որպես մարդասիրական օգնություն, Հայաստան է ուղարկվել 34 մլն 260 հազար 200 դոլարի օգնություն: Մինչդեռ նկատենք, որ անցած տարվա նույն ժամանակահատվածում Հայաստան ստացվել է 54 մլն 180 հազար 800 դոլարի չափով մարդասիրական օգնություն:
Գերմանիայից, օրինակ, Հայաստանը ստացել է 2 մլն 618 հազար դոլարի չափով օգնություն, իսկ մեր բարեկամ Ֆրանսիայից՝ 451 հազար 100 դոլարի չափով: Ֆրանսիայից նախորդ տարվա հունվար-օգոստոսին Հայաստան եկել է 545 հազար 700 դոլարի մարդասիրական օգնություն: Այս տարվա 8 ամիսներին Հայաստանը Շվեյցարիայից 9 մլն 784 հազար դոլարի չափով մարդասիրական օգնություն է ստացել, իսկ ԱՊՀ Երկրներից Հայաստանը 71 հազար 200 դոլարի չափով մարդասիրական օգնություն է ստացել:
Ռուսաստանից այս տարվա հունվար-օգոստոսին 64 հազար 900 դոլարի չափով մարդասիրական օգնություն է եկել: Ի դեպ, անցած տարվա նույն ժամանակահատվածում Ռուսաստանից Հայաստան է եկել 11 մլն 130 հազար դոլար մարդասիրական օգնություն: Անգամ Հնդկաստանից է Հայաստանը մարդասիրական օգնություն ստացել՝ 2 մլն 656 հազար 300 դոլարի չափով, որը, ի դեպ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2043 դիտում
09:25 10-10-2020
Հունվար-օգոստոս ամիսներին Հայաստան է ուղարկվել մոտ 15 մլն դոլարի մարդասիրական օգնություն․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
1537 դիտում
09:00 17-12-2024
Վարկով հեծանիվի ձեռքբերումը կխրախուսվի և կսուբսիդավորվի պետության կողմից. նախագիծ. «Փաստ»
1480 դիտում
08:30 17-12-2024
Ռուսական ալիքների հարցով որոշում ունեն. «Փաստ»
1285 դիտում
07:41 17-12-2024
Էդմոն Մարուքյանը ճոխ է նշել իր կուսակցության իննամյակը. «Փաստ»