1789 դիտում
16:50 16-10-2019
Կանցկացվի «Դոլչե վիտա նոն ստոպ» համերգային ծրագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Հայաստանում Իտալիայի դեսպանատան և «Դանթե Ալիգիերի» ասոցիացիայի երևանյան կոմիտեի հետ համատեղ հոկտեմբերի 23-ին հրավիրում է Արամ Խաչատրյան համերգասրահ՝ վայելելու հայտնի և սիրված իտալական կինոմեղեդիներ «Դոլչե վիտա նոն ստոպ» ծրագրի ընթացքում:
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, կներկայացնի Նինո Ռոտայի, Էնիո Մարիկոնեի, Նիկոլա Պիովանիի և իտալացի այլ կոմպոզիտորների՝ ֆիլմերի համար գրված մեղեդիները։
Մանրամասները՝ [url=https://www.facebook.com/ASSOofficial/videos/2471997476229278/?v=2471997476229278]տեսանյութում[/url]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
748 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
772 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»