26684 դիտում
18:56 16-10-2019
Ճանապարհային ոստիկանության հետաքննիչը պարզել է Opel-ի և Nissan-ի վիրավոր վարորդների ու վթարային իրավիճակ ստեղծած, դեպքի վայրից հեռացած Volkswagen-ի վարորդի ինքնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Գրիգոր Կիրակոսյանի կողմից նախապատրաստված նյութերի ընթացքում պարզվել է հոկտեմբերի 9-ին Աճառյան փողոցի Առինջ կամարի մոտ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավոր վարորդների ինքնությունը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ Nissan-ը վարել է Ավան-Առինջ թաղամասի բնակիչ՝ 62-ամյա Համբարձում Սմբատյանը, իսկ Opel-ը վարել է Բյուրեղավան քաղաքի բնակիչ՝ 53-ամյա Լևոն Ավանեսյանը։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նյութերի նախապատրաստման ընթացքում ոստիկանները պարզել են նաև, որ Opel-ի համար վթարային իրավիճակ է ստեղծել Հրազդան քաղաքի բնակիչ՝ 28-ամյա Կոլյա Մելիքյանը՝ իր վարած Volkswagen մակնիշի 44 NN 774 համարանիշի ավտոմեքենայով, ու եթե նա վթարային իրավիճակ չստեղծեր, ապա վթարը տեղի չէր ունենա։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2019/10/09/1137373/?fbclid=IwAR0QJJpIhLC6joPgrxTXFwe8W840n-bdE0LeesEMNOt34MmArZibd3Qe5Oo]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, հոկտեմբերի 9-ին ավտովթար էր տեղի ունեցել Երևանում:
Ժամը 11:05-ի սահմաններում Աճառյան փողոցում՝ ժողովրդին հայտնի Առինջի կամարի դիմաց, բախվել էին Opel մակնիշի 35 XՍ 692 համարանիշի և Nissan Teana մակնիշի 35 VX 517 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 2 վարոդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանն ու ավագ տեսուչ Կարեն Գևորգյանը: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել էր ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել էր հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Գրիգոր Ավետիսյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ Գ. Ավետիսյանի կողմից նյութեր էին նախապատրաստվում: Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել էին Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
Ոստիկանությունը պարզում էր վիրավոր վարորդների ինքնությունը:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 93+
93+