1110 դիտում
16:38 18-10-2019
Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական համույթը ազատազրկված կանանց ներկայացրել է հայ ազգային երգն ու պարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հոկտեմբերի 17-ին ՀՀ ԱՆ Աբովյան քրեակատարողական հիմնարկում իր այցելությամբ օրը տոնական դարձրեց Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական համույթ ՊՈԱԿ-ը:
Ստեղծագործական 81 տարվա ճանապարհ անցած համույթն ազատազրկված կանանց ներկայացրեց հայ ազգային երգն ու պարը, ազգային նվագարաններն ու տարազը: Ծրագիրը հագեցած էր նաև գուսանական և դասական ստեղծագործություններով:
Համերգի ավարտին հիմնարկի վարչակազմը հայտնեց իր երախտիքի խոսքերը համույթի ղեկավարներին և մասնակիցներին՝ վստահաբար նշելով, որ հասարակությունից մեկուսացված անձանց հետ մշակույթի լեզվով հաղորդակցվելը հոգևոր անհրաժեշտություն է և նպաստում է կալանավայրի առօրյան դրական լիցքերով ապահովելուն:
Կազմակերպիչներին շնորհակալություն հայտնեցին նաև ազատազրկված կանայք՝ համույթի անդամներին նվիրելով իրենց ձեռքով պատրաստված կավե աշխատանքներից:
[b]ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության
հանրային կապերի բաժին[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
Նմանատիպ նյութեր
1231 դիտում
17:59 06-10-2014
Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական համույթը հյուրախաղերով հանդես կգա Դանիայում և Նիդեռլանդներում
5368 դիտում
23:37 03-05-2016
Թ. Ալթունյանի անվան Հայաստանի երգի-պարի պետական վաստակավոր համույթը համերգներով հանդես է եկել Իտալիայում
4396 դիտում
21:30 26-09-2016
«Գութան» ազգագրական երգի-պարի փառատոնը կներկայացնի Հայաստանի տարբեր շրջանների երգն ու պարը
Այս բաժնից
844 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
874 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»