211652_close_icon
views-count30319 դիտում article-date 17:57 19-10-2019

Արտակարգ դեպք Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Եղվարդի նստավայրում. ժամանել է բժիշկների հերթապահ խումբը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի տեղեկություններով, երեկ՝ հոկտեմբերի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:10-ի սահմաններում, Եղվարդ քաղաքի «Նաիրի» բժշկակական կենտրոնից ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի քերծված-կտրված վերք» ախտորոշմամբ քաղաքացուն բուժօգնություն ցուցաբերելու նպատակով բժիշկների հերթապահ խումբը մեկնել է Եղվարդ քաղաքի դատարան: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Նաիրի բաժնի օպերատիվ խումբը, որը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 17:00-ի սահմաններում, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նստավայրի առաջին հարկում գտնվող, կալանավորվածների և ամբաստանյալների ժամանակավոր պահման վայրում, դատական նիստից հետո 49-ամյա Սիմոն Հարությունյանը ինքնավնասում է կատարել: Գ. Շամշյանի տեղեկություններով, վերջինս որպես ամբաստանյալ մեղադրվում է ՀՀ քր-օր-ի 175 հոդվածի, 131 հոդվածի և 333 հոդվածի 2-րդ մասերի հատկանիշներով: Փաստի առթիվ ոստիկանության Նաիրիի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր