1678 դիտում
16:02 21-10-2019
Ի՞նչ ես էլի խրախուսում, Նիկոլ, որ իշխանություն բռնազավթելն ավելի կարևոր է, քան հայրենիք պաշտպանե՞լը. Մենուա Հարությունյան
Մենուա Հարությունյանը գրում է. Որքան մտածում եմ, ուղեղիս մեջ ոչ մի կերպ չի տեղավորվում թե ո՞նց կարող է պատերազմի վտանգի մեջ ապրող կամ կիսապատերազմական իրավիճակում գտնվող երկրի իշխանությունները մարտի 1-ին իշխանությունը փողոցով բռնազավթել փորձող զոհված քաղաքացիներին վեր դասի` սեփական կյանքով մեր հայրենիքը պաշտպանած հերոս նահատակներից...
Ոնց կարելի է սեփական կյանքով թշնամուն կանգնեցրած հերոս տղերքի հարազատներին փող տալուց առաջ միլիոնավոր դրամներ հատկացնել` էդ նույն հերոս տղերքի թիկունքում իշխանություն բռնազավթել փորձողներին...
Սա ցույց է տալիս, որ իսկապես Նիկոլի համար իշխանությունը բռնազավթելու, ամեն գնով իշխանության գալու գործընթացն ավելի կարևոր է, քան՝ արցախյան հերոսամարտը, քան` հայրենիք պաշտպանելը:
Այսինքն՝ նրանք ովքեր մեր պետությունը պաշտպանելիս զոհվում են պակաս կարևոր են, քան՝ ովքեր միգուցե և չգիտակցելով , որ ներսից խբում են սահմանին կանգնած զինվորի թիկունքին օգնել են Նիկոլին բռնազավթելու իշխանությունը, ավելի ճիշտ օգնել են Նիկոլին բավարարելու սեփական քաղաքական ամբիցիաները:
Եթե նույնիսկ մարտի 1-ի զոհերի հարազատներին պետք էր գումար վճարել, ապա դա կարելի էր անել միայն ու միայն երբ հայրենիքի համար նահատակված մեր նահատակների հարազատները ստանային դրամական աջակցություն:
Ի՞նչ ես էլի խրախուսում Նիկոլ, որ իշխանություն բռնազավթելն ավելի կարևոր է քան հայրենիք պաշտպանե՞լը...
Սա ուղղակի անբարոյականություն է...
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1622 դիտում
13:20 03-07-2020
Պետությունն ավելի կարևոր արժեք է, քան ընտանիքը. Մենուա Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
766 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
610 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
718 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված