2411 դիտում
11:02 22-10-2019
Հայաստանում 2 բան փոխվել է դեպի լավը. մնացած հարցերում առանձնապես ոչինչ չի փոխվել․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Այսօր իշխանության երկրպագուներն ասում են, որ Հայաստանում ամեն ինչ փոխվել է դեպի լավը, փնթփնթան մարդիկ վստահ են, որ ոչ մի բան չի փոխվել, իսկ իշխանության հակառակորդները պնդում են, որ, այո, փոխվել է, բայց՝ դեպի վատը: Երեքն էլ, իմ կարծիքով, սխալ են: Հայաստանում երկու բան փոխվել է դեպի լավը.
1/ իշխանությունը ձևավորվել է օրինական ընտրությունների արդյունքում,
2/ այդ իշխանությունը կոռումպացված չէ:
Այդ երկու չափանիշներն այնքան կարևոր են, որ կարելի է խոսել ոչ միայն պարզապես «լավի», այլև՝ Հայաստանի համար ֆենոմենալ նվաճման մասին:
Մնացած հարցերում՝ արտաքին քաղաքականություն, տնտեսական վիճակ, կրթություն և այլն, առանձնապես ոչինչ չի փոխվել: Իհարկե, դրանք այնպիսի ոլորտներ են, որտեղ փոփոխությունները արագ չենք զգա «մեր մաշկի» վրա: Այստեղ պարզապես ցանկալի է իմանալ, թե ուր ենք մենք գնում, ավելի ճիշտ՝ որ ուղղությամբ է մեզ ուզում տանել կառավարությունը: Հեղափոխական-ռոմանտիկ բանաձևերն այս պարագայում բավարար չեն:
Ինչը կարող էր արագ փոխվել և չի փոխվել՝ դա երեսպաշտությունն է և իշխանական թիմի վրա դրված՝ ամեն ինչ արդարացնելու պարտադրանքը: Դա արտահայտվում է ամեն ինչում՝ սկսած մանրուքներից: Հիշո՞ւմ եք, ժամանակին ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայսը) ակնարկում էր, որ պատրաստ է բռնաբարել հանուն Սեյրան Օհանյանի ընտանիքի: Դուք լսե՞լ եք, որ որևէ ՀՀԿ-ական ասեր, որ նման տոնով խոսել չի կարելի: Ոչ, բոլորն արդարացումներ էին գտնում Շմայսի այդ, մեղմ ասած, ոչ ջենթլմենական պահվածքի համար:
Երբ Անդրանիկ Քոչարյանը «հիշեց» Արփինե Հովհաննիսյանի մորը և հանգուցյալ հորը, դա հատուկենտ «իմքայլականների» բացասական գնահատականներին արժանացավ, ընդհակառակը՝ որպես արդարացում իշխանական թիմի ներկայացուցիչները սկսեցին թվարկել Արփինեի մեղքերը:
Բայց դա մանրուք է՝ թեև հատկանշական: Ավելի նշանակալից է քաղաքական ծրագրերը «իրավական» պատյանի մեջ դնելը: Մոտ երկու տարի առաջ Սերժ Սարգսյանը, հավատարիմ չմնալով իր խոստմանը, որոշել էր շարունակել ղեկավարել երկիրը՝ արդեն վարչապետի պաշտոնում: Ի՞նչ էին անում հանրապետականները: Նրանք ասում էին, որ հարցին պետք է մոտենալ զուտ իրավական տեսանկյունից՝ իրավունք ունի՞, թե՞ չունի այդ գործիչը վարչապետ աշխատելու, ինչպես նաև կիրառում էին «չի հավակնում, բայց ցանկանում է» բառախաղը: Հիմա գործադիր իշխանությունը որոշել է, որ Սահմանադրական դատարանը պետք է իրեն ենթարկվի, իսկ նախորդ իշխանությունից մնացած Հրայր Թովմասյանը դրան խանգարում է: Բայց քաղաքական այս ծրագրի մասին ուղիղ չի ասվում՝ գտնվում են տարատեսակ «իրավական» հիմնավորումներ «ՍԴ-ի ոչ լեգիտիմության», «իշխանությունը յուրացնելու», «հանցավոր սանիկների» և «ապօրինի գույք ունենալու» մասին: «Իմ քայլի» պատգամավորները պարտադրված են կրկնել այդ հարցում մշակված պաշտոնական բանաձևերը:
Իհարկե, բնության մեջ ամեն ինչ հավասարակշռված է. ճիշտ նույն ձևով էին վարվում նույն Արփինե Հովհաննիսյանը և Հրայր Թովմասյանը՝ «իրավական տեսք» տալով նախորդ իշխանության քաղաքական ծրագրերին: Թերևս դա անում էին ավելի արհեստավարժ կերպով»:
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
4699 դիտում
20:36 26-10-2019
Նիկոլ Փաշինյան. Դբա լավը, ժողովուրդ ջան, դբա լավը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19563 դիտում
15:59 30-03-2022
Եթե դուք ցանկություն ունեք, որ ձեր երկրում ինչ-որ բան փոխվի դեպի լավը, կանգնեք իմ կողքին. Նատալյա Ռոտենբերգ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
3193 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2218 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1096 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»