1601 դիտում
12:54 22-10-2019
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԱՊՀ երկրների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի իրավապահ ստորաբաժանումների ղեկավարների կոմիտեի 20-րդ նիստին
ՊԵԿ պատվիրակությունը մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ Վարդան Վարդանյանի գլխավորությամբ մասնակցել է Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում կազմակերպված ԱՊՀ անդամ երկրների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի (ՄԾՂԽ) իրավապահ ստորաբաժանումների ղեկավարների կոմիտեի (ԻՍՂԿ) 20-րդ նիստին:
Նիստի ընթացքում ամփոփվել է կոմիտեի՝ 2019 թվականի առաջին 9 ամիսների կատարած աշխատանքը: Քննարկվել են ԱՊՀ անդամ երկրների մաքսային ծառայությունների իրավապահ ստորաբաժանումների միջև համագործակցության վերաբերյալ մի շարք հարցեր: Դիտարկվել են մաքսային իրավախախտումների դեմ արդյունավետ պայքարելու նպատակով համատեղ միջոցառումներ անցկացնելու և տեղեկատվության փոխանակման մեխանիզմների կատարելագործման հնարավորությունները: ՊԵԿ ներկայացուցիչները մասնակցել են նաև տարբեր ուղղվածությամբ աշխատանքային խմբերի հանդիպումներին:
Եռօրյա այցի շրջանակներում մեր պատվիրակությունը մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության տարածաշրջանային կապի հանգույցի (RILO-Մոսկվա) անդամ պետությունների մաքսային ծառայությունների ազգային կապի հանգույցների ղեկավարների 18-րդ նիստին:
Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
1281 դիտում
16:03 29-10-2015
ԱԱԾ պատվիրակությունը մասնակցել է ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստին
1033 դիտում
14:23 20-03-2015
Վարչապետը մասնակցել է Մաքսային միության անդամ երկրների մաքսային ծառայությունների միավորված խորհրդի նիստին
Այս բաժնից
715 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
586 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
538 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին