134386 դիտում
15:44 24-10-2019
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ Opel-ի վարորդը բախվում է զինակոչիկներին ուղեկցող ճանապարհային ոստիկանի ավտոմեքենային, վերջինն էլ 25 մետր գլորվելով՝ հայտնվում է ձորում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը այս տարվա հուլիսի 25-ին ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով, երբ Երևան–Սևան-Իջևան ավտոճանապարհին բախվել էին Toyota և Opel մակնիշի ավտոմեքենաները, ինչից հետո Toyota-ն դուրս էր եկել երթևեկելի գոտուց և մոտ 25 մետր գլորվելով՝ հայտնվել ձորում:
Այսօր՝ հոկտեմբերի 24-ին[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է բացառիկ տեսանութ, որով երևում է, թե ինչպես է Opel-ի վարորդը չարամտորեն խախտում ճանապարհային երթևեկության կանոնները, փորձում վազանց կատարել, իսկ ճանապարհային ոստիկանության ավտոմեքենան ուղեկցում էր զինակոչիկներին:
Տեսանյութում երևում է նաև, թե ինչպես է Opel-ի ուղևորը գլուխը դուրս բերում ավտոմեքենայից, իսկ հետո բախվում է Toyota-ին, ինչի հետևանքով Toyota-ն հայտնվում է ձորում:
Իսկ Toyota-ի վարորդ՝ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի հրամանատար Վրույր Գաբրիելյանը մարմնական վնասվածք է ստացել և տեղափոխվել հիվանդանոց:
Նշված վթարից հետո, ըստ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի ստացած տեղեկությունների, Opel-ի վարորդը փորձում է մեղքը բարդել ճանապարհային ոստիկանի վրա, երևի մտածելով, որ «կարելի է շառ անելով՝ ինքնահաստատվել և մեղքը բարդել ճանապարհային ոստիկանի վրա»:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութը, ինչը հերքում է Opel-ի վարորդի պնդումները:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2019/07/25/1130856/?fbclid=IwAR08MwHBwDkPJbwWizYhKQu2S-GcLTUbEyeU7yMPSeyllHBX4sWQllcKyAk]ավելի վաղ[/url] հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, հուլիսի 25-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 12։40-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 56 կմ հատվածում բախվել էին Ճանապարհային ոստիկանության հաշվեկշռում գրանցված Toyota մակնիշի և Opel մակնիշի ավտոմեքենաները։ կազինո հրաբուխ
Բախման հետևանքով Toyota-ն դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և, մոտ 25 մետր գլորվելով, հայտնվել ձորում։
Վթարի հետևանքով Toyota-ի վարորդ Վյույր Գաբրիելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր Սևանի բժշկական կենտրոն։
Դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ծառայողները՝ վաշտի հարամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ։
Ժամանել էին նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Աշոտ Սայադյանն ու հրամանատարի տեղակալ Հայկ Դավթյանը։
Դեպքի վայր էր ժամանել նաև Ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը։
Տեղում աշխատել էին Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի խումբը, որտեղ փաստի առթիվ նյութեր էին նախապատրաստվում։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+