211652_close_icon
views-count15129 դիտում article-date 09:13 25-10-2019

Վաղարշակ Հարությունյանը չի բացառում, որ Նաիրի Հունանյանը ցանկանա փոխել ցուցմունքը. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մի քանի օրից լրանում է Հոկտեմբերի 27-ի ոճրագործության 20 տարին: 1999 թվականի հենց այդ օրը Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նաիրի Հունանյանի կողմից ղեկավարվող զինված խումբը, ներխուժելով խորհրդարանի նիստերի դահլիճ, իրականացրեց աննախադեպ ահաբեկչություն՝գնդակահարելով 8 պետական գործիչների: Սպանվեցին Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, խորհրդարանի փոխնախագահներ Յուրի Բախշյանը և Ռուբեն Միրոյանը, պատգամավորներ Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը և Արմենակ Արմենակյանը, նախարար Լեոնարդ Պետրոսյանը: Մինչ օրս հանրությանը հայտնի չէ՝ ովքեր էին այդ ոճրագործության իրական կազմակերպիչները: Սպանդի կատարողներից, խմբի պարագլուխ Նաիրի Հունանյանը, որը Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ ազատազրկման է դատապարտվել, օրերս դիմել է պայմանական վաղաժամկետ ազատ արձակման համար: 1999-2000 թվականներին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը կարծում է, որ Նաիրի Հունանյանը ցանկանում է ազատության մեջ լինել, և չի բացառվում, որ օգտվելով Հայաստանում հիմա ստեղծված իրավիճակից՝ ցանկանա ներկայացնել Հոկտեմբերի 27-ին տեղի ունեցածը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր