211652_close_icon
views-count4788 դիտում article-date 16:10 26-10-2019

Ավելի լավ է հոտնկայս մեռնել, քան ծնկաչոք ապրել. ԵԿՄ անդամները հանձնեցին իրենց անդամատոմսերը. News.am

[url=https://news.am/arm/news/540977.html?fbclid=IwAR20dGlZbWLQYe20NNfXgNMp4eQqdHMNqR0hOVUBL8yCpI_4PpMlo6Fcr3U]News.am[/url]-ը գրում է. Երկրապահ կամավորականների միության Կենտրոն տարածքային բաժանմունքի ժողովի օրակարգում այսօր՝ հոկտեմբերի 25–ին, տարածքային բաժանմունքի նախագահի ընտրությունը պետք է կայանար, սակայն ԵԿՄ անդամներից մի քանիսը հանձնեցին իրենց անդամատոմսերը եւ հեռացան՝ նշելով, որ դեմ են այդ կարգով ընտրությանը։ Նրանք պահանջում էին, որ Կենտրոնի նախագահը լինի Կենտրոնի ԵԿՄ անդամ։ Մինչեւ ընտրության գործընթացին անցնելը, զոհվածի երկրապահի այրի Լուսինե Շամիրյանը հանդես եկավ հայտարարությամբ, թե Կենտրոն տարածքային բաժանմունքի նախագահի ԺՊ Ռոմիկ Մխիթարյանը լավագույն թեկնածուն է։ Երկրապահներից մեկն առաջարկեց Լյովա Մելիքյանի թեկնածությունը, քանի որ նա անցել է 2 պատերազմ. «Եկեք չանձնավորենք, թող ոչ մեկ չասի, թե իր ավտոմատը մյուսի ավտոմատից ավելի արագ էր կրակում։ Այս հաղթանակը թող ոչ ոք իրեն չվերագրի։ Մոռացե՞լ եք՝ էն տարիներին ինչպես էինք իրար գուրգուրում ու փաթաթվում։ Էս ի՞նչ եղավ, բաժանենք, որ տիրե՞նք։ Կենտրոնի հիմնադիր անդամները նստած լռում են, էս ի՞նչ է կատարվում այս երկրապահի հետ»։ Մանրամասներն՝ [url=https://news.am/arm/news/540977.html?fbclid=IwAR20dGlZbWLQYe20NNfXgNMp4eQqdHMNqR0hOVUBL8yCpI_4PpMlo6Fcr3U]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր