287048 դիտում
10:26 27-10-2019
Ողբերգական դեպք Արագածոտնի մարզում. Անտառուտ գյուղում ամուսինները օղի թորելու նպատակով ավտոմեքենայից խողովակով գազը միացրել են թորելու սարքին. տեղի է ունեցել պայթյուն. ամուսինները տեղում մահացել են, կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր` հոկտեմբերի 27-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։
Ժամը 09։00-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 և ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության օպերատիվ կառավարվման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Անտառուտ գյուղի տներից մեկի մոտ պայթյուն է տեղի ունեցել և կան տուժածներ։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Վահան Աղաշյանը, վարչության պետի օպերգծով տեղակալ Վալերի Բաղյանը, ոստիկանության Աշտարակի բաժնի պետ Հովհաննես Մարտիրոսյանը՝ օպերատիվ խմբերով։
Օպերատիվորեն ժամանել են նաև ԱԻՆ ՓԾ Աշտարակի թիվ 19 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով՝ խմբի պետ Սերգեյ Գրիգորյանի գլխավորությամբ։
Ոստիկաններն ու փրկարարները նշված գյուղի 2-րդ փողոցի թիվ 3 տան բակում՝ այգում, հայտնաբերել են Նորիկ Մադոյանի և նրա կնոջ՝ Վարդուհի Մադոյանի դիերը։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի վայր են ժամանել Բյուրականի գյուղապետ Զարզանդ Բաբայանն ու Անտառուտի գյուղապետ Հովիկ Զաքարյանը։
Այս պահին դեպքի վայրում ուժեղացված ծառայություն են կատարում ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները, մինչև կմոտենան Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության քննիչները։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ 1 հոգի ծայրահեղ ծանր ախտորոշմամբ Աշտարակի հիվանդանոցի բժիշկների կողմից տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը։
Գ. Շամշյանը հայտնում է, որ պայթյունի պատճառը եղել է այն, որ ամուսիններն իրենց տան դիմաց կայանված Kia մակնիշի 10 NN 110 համարանիշի ավտոմեքենայի գազաբալոնից ռետինե խողովակ են միացրել և այն երկարացված վիճակում բերել են, այգում տեղադրված օղի թորելու հարմարանքին են միացրել՝ փորձելով այդկերպ կրակ ստանալ, ինչն էլ, ցավոք, պայթյունի պատճառ է դարձել։ Տան քարե ցանկապատը փլուզվել է, լուսամուտներն ամբողջովին կոտրվել ու մի քանի մետր շպրտվել են։
Կնոջ մարմինն ամբողջովին մասերի է բաժանվել, ամուսնու մարմինն էլ 2 մասի է բաժանվել։ Պայթյունի հետևանքով հրդեհ չի առաջացել։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածների, ավտոմեքենայատիրոջ և վիրավորի ամբողջական տվյալները։
Այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում քննիչները՝ Արագածոտնի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արթուր Խլղաթյանը և ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության փորձաքրեագիտական խմբի հատկապես կարևոր հանձնարարություններով ավագ փորձագետ Կարապետ Աբրահամյանը։
Քննիչի հանձնարարականով դեպքի վայր պետք է ժամանեն փորձաքրեագիտական վարչության պայթյունատեխնիկական փորձագետները։
Քիչ առաջ դեպք վայր ժամանեցին ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային վարչության պետ Էդիկ Գալստյանն ու Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության պետ Սամվել Սիմոնյանը։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 191+
191+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2660 դիտում
21:16 22-04-2019
Գողացել էին օղի թորելու կաթսաներ. Մեղրիի ոստիկանների բացահայտումը