211652_close_icon
views-count4701 դիտում article-date 14:51 27-10-2019

20 տարի անց է՞լ պիտի լռենք, եղբայր. ժամանակն է, որ Գագիկ Ջհանգիրյանն ասի, թե ինչ է կատարվել. Սասուն Միքայելյան

«Ժամանակն է, որ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանն ասի, թե ինչ է կատարվել, քանի որ հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունից հետո նա է Նաիրի Հունանյանի գործը քննել և ավելի շատ բան պետք է իմանա»։ Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոն հարգանքի տուրք մատուցելու ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Երկրապահ կամավորական միության նախագահ Սասուն Միքայելյանը։ «Ես դիմում եմ իմ ընկեր Ջհանգիրյանին, երբ ինքն ասաց, թե հայտարարություն պետք է անի, բայց հետո պարզվեց, որ Ռոբերտ Քոչարյանի ինչ-որ գրությամբ ինքը հայտարարություն չարեց Հոկտեմբերի 27-ի վերաբերյալ: 20 տարի անց է՞լ պիտի լռենք, եղբայր, ժամանակն է, որ Ջհանգիրյանն ասի` ինչ է կատարվել, Ջհանգիրյանը ինքն է քննել այդ գործը, - ասել է ԵԿՄ նախագահը եւ ավելացրել. եթե այդ ոճրագործությունը չբացահայտվեց, ոչ ոք չի կարող ասել, որ նման բան չի կրկնվի։ Անդրադառնալով Նաիրի Հունանյանի՝ վաղաժամկետ ազատվելու դիմումին, Ս. Միքայելյանը հարցով է պատասխանել լրագրողին. «Նաիրի Հունանյանը դուրս գա ի՞նչ անի»:

Նմանատիպ նյութեր