211652_close_icon
views-count3432 դիտում article-date 21:33 27-10-2019

Ծանրորդ Վարազդատ Լալայանը դարձել է Մ-20 Եվրոպայի առաջնության հաղթող

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող Մ-20 տարեկանների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում գերծանր քաշային (+109 կգ ) Վարազդատ Լալայանը դարձել է հաղթող։ Նա 3 կգ-ով թարմացրել է Մ-20 տարեկանների Եվրոպայի առաջնության երկամարտի ռեկորդը՝ սահմանելով 424 կգ արդյունք։ Պոկում վարժությունում Լալայանը ցույց է տվել 194 կգ, իսկ հրումում՝ 230 կգ արդյունք։ Հավելենք, որ նա թարմացրել է նաև Մ-20 Եվրոպայի առաջնության ռեկորդները պոկում և հրում վարժություններում։

Նմանատիպ նյութեր