211652_close_icon
views-count40250 դիտում article-date 10:50 29-10-2019

Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից, Գուգարքի 22-ամյա հրշեջ-փրկարարին, ով մինչև վերջ պայքարեց խոշոր հրդեհի դեմ, հողին հանձնեցին զինվորական կարգով. ներկա էր Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հոկտեմբերի 28-ին, Լոռու մարզի Վանաձոր քաղաքում տեղի ունեցավ իր ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում զոհված Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից, ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչութան Գուգարքի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարար, 22-ամյա Սամվել Դեվելյանի հուղարկավորության արարողությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ներկա էին Արտակարգ իրավիճակների նախարար Ֆեիքս Ցոլակյանը, փրկարար ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վրեժ Գաբրիելյանը, ԱԻՆ ղեկավար կազմը, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, զոհվածի հարազատները, բարեկամներն ու ընկերները և անհատներ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ խոշոր հրդեհի կրակի դեմ իր գործընկերների հետ մինչև վերջ պայքարած Ս. Դեվելյանի աճյունը հողին հանձնվեց զինվորական կարգով: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2019/10/27/1138970/?fbclid=IwAR1D5G0Ni5aeqw4QVoK2mADXPNnt-vYhZJfbCl0jU7JgTS-ERSvlGo27lIA]ավելի վաղ[/url] հայտնել էր ֆոտոլրագրողը, հոկտեմբերի 27-ին Լոռու մարզի Վանաձոր քաղաքում տեղի ունեցավ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գուգարքի հրշեջ-փրկարար, 22-ամյա Սամվել Դեվելյանի հոգեհանգիստը։ Հոգեհանգստյան արարողությանը ներկա էին Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը, փրկարար ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վրեժ Գաբրիելյանը, ԱԻՆ ղեկավար կազմը։ Հոգեհանգստին ներկա էր նաև ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանը: Հոգեհանգստին ներկա էին նաև Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, Ս. Դեվելյանի գործընկերները, հարազատները, հանրապետության տարբեր մարզերից ժամանած նրա գործընկերները։ Հոգեհանգստյան արարողությանը ներկա մեծ թվով քաղաքացիներ ասում էին. «Լույսի պես տղա էր, մեծի հետ՝ մեծ, փոքրի հետ՝ փոքր։ Ապրիլյան պատերազմի ժամանակ իր զինակից ընկերների հետ պահեց սահմանը։ Ցավում ենք, որ նման ողբերգական դեպքի հետևանքով կորցրեցինք նրան։ Եթե ապրիլյանի ժամանակ սահմանն էր պահում, ապա ընդունվելով Լոռու մարզի Գուգարքի հրշեջ-փրկարարական ջոկատ՝ իր գործընկերների հետ անտառը փրկում էր կրակի ճիրաններից։ Ցավոք, կրակն իր սև գործն արեց։ Ցավում ենք տեղի ունեցածի համար, ընտանիքի անդամներին էլ տոկունություն ու համբերություն ենք ցանկանում»։ [b]Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից, ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված հրշեջ-փրկարար, 22-ամյա Սամվել Դեվելյանն է [/b][img]https://st0.shamshyan.com/editor/0360170001572182886176517.jpg[/img] Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր