2052 դիտում
16:26 29-10-2019
Bsports-ը տաղանդներ է փնտրում Հայաստանում
Պորտուգալական Bsports ակադեմիան Հայաստանում մեկշաբաթյա մարզումներ է անցկացնելու 9-16 տարեկան ֆուտբոլիստների հետ, որից հետո լավագույն երկու ֆուտբոլիստները մեկ ամիս իրենց մարզումները կշարունակեն Պորտուգալիայում: Այսօր [url=https://https://m.armeniasputnik.am/sport/20191029/20917296/Bsports-y-taxandner-e-pntrum-hayastanum-tiraxum-pataninern-futbolistnern-en.html]Sputnik Արմենիա[/url] մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց նախկին ֆուտբոլիստ և մարզիչ Լևոն Ղասաբօղլյանը, որը «Ֆուտբոլը հանուն բարեկամության կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի» ծրագրի կազմկոմիտեի անդամ է և նրա նախաձեռնությամբ է իրականացվելու այդ ծրագիրը։
«Մեր նպատակն է աջակցել հայկական մանկապատանեկան ֆուտբոլին: Մեկ շաբաթվա մարզումների ընթացքում Bsports ակադեմիայի գլխավոր մարզիչ Պեդրու Լոպեշն ու իր օգնականը հայ մարզիչների օգնությամբ «Փյունիկ» ՖԱ մարզաբազայում կընտրեն երկու ֆուտբոլիստի, որոնք հետո մեկ ամիս կմարզվեն Պորտուգալիայում, ու եթե աչքի ընկնեն նաև այնտեղ, ապա կարող են արդեն մարզվել եվրոպական այլ ակումբներում»,- ասաց Ղասաբօղլյանը:
Մարզումները (ի դեպ, վճարովի են) կմեկնարկեն նոյեմբերի 20-ին Երևանում։ Այն ֆուտբոլիստները, որոնք կմասնակցեն մարզումներին, լրիվ կտրված են լինելու արտաքին աշխարհից ու մտածելու են միայն ֆուտբոլի մասին, մարզվելու են օրական երկու անգամ: Երեխաներին տեղավորելու են հյուրանոցում, թույլ չեն տալու օգտվել բջջային սարքերից, բայց կազմակերպիչներն ապահովելու են, որ ծնողների հետ կապը լինի։ Երեխաները նաև շրջապատված են լինելու սպորտային հոգեբաններով։
«Եթե հայկական որևիցե մի ակումբի ֆուտբոլիստ հետաքրքրի պորտուգալացիներին ու մարզվի Bsports-ի ակադեմիայում, մենք դա կհամարենք մեր հաջողությունը, իսկ հետո թե որտեղ և ինչպես կամ ֆինանսական ինչ պայմաններով հայ ֆուտբոլիստը կշարունակի իր կարիերան, դա արդեն բանակցությունների միջոցով կորոշեն հայկական ակումբն ու Bsports-ը: Մենք այդ գործարքի հետ այլևս կապ չենք ունենալու: Մեր նպատակն է կապ ստեղծել եվրոպական հայտնի ակադեմիաներից մեկ ու հայ պատանի ֆուտբոլիստների միջև:»
Ավելացնենք, որ Bsports-ի ֆուտբոլային ակադեմիան Ղասաբօղլյանի նախաձեռնությամբ արդեն երեք անգամ մեկշաբաթյա մարզումներ է անցկացրել Ղազախստանում, և ղազախ պատանի վեց ֆուտբոլիստներ մարզվել են Պորտուգալիայում, որոնցից երկուսին ընտրել են, և նրանք դեռ շարունակում են մարզվել այնտեղ:
Նմանատիպ նյութեր
2348 դիտում
23:14 01-03-2016
Իրինա Ռոդնինա. Հայաստանում տաղանդներ կան, հարկավոր է գտնել նրանց
1742 դիտում
13:12 20-02-2016
Ժոզե Մոուրինյո. Ես նոր թիմ չեմ փնտրում, այդ թիմերն են ինձ փնտրում
Այս բաժնից
2236 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
2890 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2416 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում