1256 դիտում
19:08 30-10-2019
Հայ-կորեական հարաբերությունները կշարունակեն ամրապնդվել․Վարոս Սիմոնյանն ընդունել է Կորեայի Հանրապետության դեսպանին
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Կորեայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լի Սոկ-Բեին։
Վարոս Սիմոնյանը, շնորհավորելով դեսպանին՝ մեր երկրում դիվանագիտական առաքելություն սկսելու կապակցությամբ, վստահություն է հայտնել, որ դեսպանն իր կարևոր ներդրումը կունենա հայ-կորեական հարաբերությունների ամրապնդման և տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության զարգացման գործում: Նա հատկանշական է համարել վերջերս ուժի մեջ մտած Ներդրումների խթանման և պաշտպանության համաձայնագիրը, որը լավ հնարավորություն կդառնա երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման համար։
Լի Սոկ-Բեն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ասել, որ ամբողջ ջանքերն ուղղվելու են հայ-կորեական փոխգործակցությունը նոր՝ ավելի բարձր մակարդակի հասցնելու համար: Նա իր խոսքում նշել է․ «Երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը ստաբիլ աճում է, բայց մենք պետք է ընդունենք, որ ներկայիս առևտրային ծավալների ցուցանիշները վկայում են, որ ներուժային հնարավորությունները չեն օգտագործվում ամբողջությամբ: Դրա համար կարծում եմ՝ կարևոր է ամուր իրավական հիմքերի ստեղծումն ու գործարար կապերի ամրապնդումը»։
Դեսպանը կարևորել է օրերս տեղի ունեցած հայ-կորեական բիզնես համաժողովի անցկացումը, որն ըստ նրա՝ կարևոր հարթակ է ստեղծել հայ և կորեացի գործարարների և ներդրողների համար՝ փորձի փոխանակման և փոխգործակցության նոր կապերի ձևավորման տեսանկյունից։ Նա հավելել է, որ նմանատիպ միջոցառումները դեսպանատան կողմից կկազմակերպվեն հաճախակի: Դեսպանը հատկանշական է համարել Հայաստանում տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտի և արհեստական բանականության զարգացման մեծ ներուժը և հատկապես այս ոլորտում Կորեայի հետ համագործակցության հնարավորությունները։
Նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանի ինովացիոն և գիտական ոլորտի զարգացման ներուժը և նշել․ «Կարևոր է համատեղ գիտական և հետազոտական կազմակերպությունների համագործակցության, նորերի ստեղծման համար բարենպաստ պայմանների ստեղծումը, որը կզարգացնի նաև գիտական ենթակառուցվածքները Հայաստանում»։ Վարոս Սիմոնյանը ներկայացրել է ներդրողների աջակցության կենտրոնի հիմնական նպատակները և տնտեսական այն առաջնահերթությունները, որոնց ուղղությամբ առաջիկայում հնարավոր կլինի ավելի զարգացնել երկրների միջև համագործակցությունը։
Կողմերը համաձայնություն են ձեռք բերել առաջիկայում գործարար կապերի ամրապնդմանն ուղղված գործընթացների շուրջ և վստահեցրել, որ երկուստեք կիրականացվի հնարավորը՝ նպաստելու տարբեր ձևաչափերում երկկողմ հարաբերությունների զարգացմանը:
Նմանատիպ նյութեր
4099 դիտում
15:30 16-05-2018
Ռումինիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները առաջիկայում կշարունակեն ամրապնդվել. Ռումինիայի վարչապետ
1379 դիտում
19:38 07-10-2019
Վարոս Սիմոնյանն ընդունել է չինական Bank of China Քաթարի մասնաճյուղի նախագահին
940 դիտում
15:12 25-04-2023
Հայ-հնդկական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են. Ալեն Սիմոնյանն ընդունել է Հնդկաստանի դեսպանին
Այս բաժնից
1597 դիտում
19:09 20-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է խմիչքների և ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքեր
499 դիտում
19:05 20-12-2024
Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը
472 դիտում
18:53 20-12-2024
ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին