211652_close_icon
views-count3952 դիտում article-date 22:27 30-10-2019

Ամուլսարի գործով նոր տվյալներ են ձեռք բերվել. «ԷԼԱՐԴ»-ի փորձագետներն առաջիկայում կհարցաքննվեն

ՀՀ քննչական կոմիտեն Ամուլսարի գործով ձեռք են բերել մի շարք տվյալներ, որոնցով պահանջվում է քննություն անցկացնել նոր ուղղությամբ: «[url=https://armenpress.am/arm/news/993556.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը: «Այդ ուղղությամբ արդեն իսկ աշխատանքներ են տարվում: Շրջակա միջավայրի նախարարության ՇՄԱԳ-ի ՊՈԱԿ-ը, որը տալիս է եզրակացություն՝ հիմնվել է այլ շահագրգիռ մարմինների կողմից տրված եզրակացությունների վրա: Պետք է հասկանանք, թե ինչո՞ւ ժամանակին չեն ստուգվել կամ արդյո՞ք պատշաճ են ստուգվել ՇՄԱԳ-ում տեղ գտած այդ տվյալները: Կարծում եմ նաև, որ «ԷԼԱՐԴ»-ի փորձագետներին՝ տված եզրակացության շուրջ, հարցաքննելու կարիք կա՝ պարզաբանումներ տալու համար: Առաջիկայում նրանք կկանչվեն եզրակացության շուրջ հարցաքննության»,- նշեց Գրիգորյանը: Նրա խոսքով՝ Ամուլսարի գործի վերաբերյալ դեռևս վերջնաժամկետ չկա, քանի որ այդ ամենը կապված է փորձաքննությունների, տարբեր մասնագետների կարծիքների, ստուգումների հետ:

Նմանատիպ նյութեր