2363 դիտում
09:23 01-11-2019
Ի՞նչ չարաշահումներ է արել Հրայր Թովմասյանը. մանրամասներ ՔԿ-ի ձեռք բերած տվյալներից. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ի՞նչ չարաշահումներ է արել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, և ի՞նչ տվյալներ է ձեռք բերել Քննչական կոմիտեն: Այս գործի հետ կապված «Ժողովուրդ» օրաթերթը բացառիկ տեղեկություններ է պարզել: Կոմիտեն հիմնավորել է, որ Բաղրամյան 1 փակուղի 14 շենքի թիվ 162 տարածքը Երևանի քաղաքապետարանի աճուրդով Թովմասյանն է ձեռք բերել, և գործն ուղարկվել է ՀՔԾ:
Քննչական կոմիտեի տվյալով` Հ. Թովմասյանի կալանավորված սանիկ Նորայր Փանոսյանը, որը 2011-2014թթ. Արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության պետն է եղել, շուկայականից անհամեմատ ցածր գներով Երևանի քաղաքապետարանից առքուվաճառքի պայմանագրերով հողատարածքներ է ձեռք բերել և, ըստ էության, նախաքննական մարմինը եկել է այն եզրահանգման, որ Փանոսյանը դրանք Հ. Թովմասյանի համար է ձեռք բերել:
«Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ Քննչական կոմիտեում այս մասին կոնկրետ անձ է ցուցմունք տվել: Նա իրավապահներին տեղեկացրել է, որ հանդիպել է Թովմասյանի հետ, և հենց Թովմասյանն է նրան ասել, որ նման տարածք ունի, ավելին` նույնիսկ ակնարկել է, թե կարող է վաճառել»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
14580 դիտում
09:38 09-10-2019
Մանրամասներ Նիկոլ Փաշինյանի հետ փակ հանդիպումից. Հրայր Թովմասյանը շուտով հրաժարակա՞ն կտա. «Ժողովուրդ»
2401 դիտում
10:01 19-09-2020
Հրայր Թովմասյանը աշխատանքի չի գնում. մանրամասներ ՍԴ-ում տիրող իրավիճակի մասին. «Ժողովուրդ»
8225 դիտում
11:16 27-03-2018
Հրայր Թովմասյանը աշխատանքի առաջարկ է արել Արսեն Բաբայանին. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3232 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2248 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը