211652_close_icon
views-count7485 դիտում article-date 19:32 01-11-2019

Արման Սարգսյանը անձնակազմերին է ներկայացրել ոստիկանության ստորաբաժանումների նորանշանակ պետերին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Նոյեմբերի 1-ին ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը ոստիկանության իրավաբանական վարչության անձնակազմին ներկայացրեց ստորաբաժանման նորանշանակ պետ, ոստիկանության գնդապետ Մանուկ Մուրադյանին։ Արման Սարգսյանը բարեխիղճ ծառայության համար շնորհակալություն հայտնեց վարչության նախկին պետ Արկադի Մարգարյանին, ով անցել է երկարամյա ծառայության թոշակի։ Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարը կարևորելով իրավաբանական վարչության դերն ու նշանակությունը ոստիկանության համակարգում` հույս հայտնեց, որ Մանուկ Մուրադյանը իր տեսական գիտելիքներով նոր լիցք կհաղորդի ստորաբաժանման աշխատանքին։ Արկադի Մարգարյանը շնորհակալություն հայտնելով իրավաբանական վարչության անձնակազմին միասնական աշխատանքի համար՝ նշեց, որ պատրաստ է իր գիտելիքներով աջակցել վարչության աշխատանքին։ Իրավաբանական վարչության նորանշանակ պետը հավաստիացրեց, որ ստորաբաժանումը պատվով կիրականացնի իր առջև դրված խնդիրները՝ ապահովելով ոստիկանության իրավական պաշտպանվածությունը։ Նույն օրը ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը ոստիկանության Կոտայքի մարզային վարչության անձնակազմին ներկայացրեց ստորաբաժանման նորանշանակ պետ, ոստիկանության գնդապետ Սևան Քոչարյանին։ Արման Սարգսյանը շնորհակալություն հայտնեց վարչության նախկին ղեկավար Դավիթ Սարգսյանին՝ բարեխիղճ ծառայության համար։ Նա նշեց, որ Սևան Քոչարյանը ոստիկանության համակարգում ունի երկար տարիների փորձ, զբաղեցրել է տարբեր պաշտոններ և համակարգի պրոֆեսիոնալներից է։ Անձնակազմին ներկայացվեցին նաև ոստիկանության Կոտայքի և Չարենցավանի բաժինների նորանշանակ պետերը։ Արման Սարգսյանը խոսելով մարզային վարչության ծառայության մասին՝ կարևորեց ինչպես ոստիկանության մյուս ստորաբաժանումների, այնպես էլ իրավապահ այլ կառույցների և տեղական ինքակառավարման մարմինների հետ սերտ համագործակցությունը, քանի որ միայն այդ կարևոր կապի շնորհիվ հնարավոր կլինի արդյունավետ պայքար մղել հանցավորության դեմ։ Խոսվեց մարզային վարչության ենթակա տարածքային բաժինների ծառայության, անձնակազմի կարգապահության, պատրաստվածության ու ծանրաբեռնվածության խնդիրների մասին։ Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության նորանշանակ պետ Սևան Քոչարյանը վստահեցրեց, որ իր ղեկավարությամբ վարչության անձնակամզը անկաշկանդ ու վճռական կծառայի օրենքին ու ժողովրդին։ Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի մեկ այլ հրամանով ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետ է նշանակվել ոստիկանության գնդապետ Դավիթ Սարգսյանը։ Արման Սարգսյանը ներկայացնելով ստորաբաժանման նորանշանակ ղեկավարին, նշեց, որ Դավիթ Սարգսյանը քննչական ու ոստիկանության համակարգերում զբաղեցրել է տարբեր պաշտոններ հասնելով մինչև մարզային վարչության պետի պաշտոնին։ Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարը շնորհակալություն հայտնեց ստորաբաժանման նախկին ղեկավար Արթուր Խաչատրյանին իրականացրած այն աշխատանքի համար, որն ուղղված է եղել պետական պահպանության գլխավոր վարչության արդիականացմանն ու կատարելագործմանը։ Արման Սարգսյանը խոսեց գլխավոր վարչության ծառայության առանձնահատկությունների, ծառայողների կարգապահության, ֆիզիկական պատրաստականության, մասնագիտական ունակությունների մասին։ Խիստ ցուցում տրվեց դրանց կատարելագործման ուղղությամբ ձեռնարկել միջոցառումներ, որպեսզի ոստիկանությունն ունենա պրոֆեսիոնալ պետական պահպանության գլխավոր վարչություն։ Քննարկվեցին նաև մասնավոր ընկերությունների հետ պայմանագրերի կնքման գործընթացների, կադրային քաղաքականության, ծառայողական, աշխատանքային խնդիրներ ու ստորաբաժանման ծառայության վերաբերյալ այլ հարցեր։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր