211652_close_icon
views-count7579 դիտում article-date 20:20 02-11-2019

Նաիրի Հոխիկյան. Ո՞վ է այս անճաշակ նախաձեռնության հեղինակը

Նաիրի Հոխիկյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել և գրառում կատարել. «Ո՞վ է այս նախաձեռնության հեղինակը կամ ինչո՞ւ է պետությունը թույլ տալիս միջպետական ճանապարհին՝ օդանավակայանից դեպի մայրաքաղաք տանող հատվածում այսպիսի, մեղմ ասած, անճաշակ բան անել: Սա, իհարկե, պետական գերատեսչության արած չի, սա ինչ-որ մեկի անձնական նախաձեռնությունն է, որով կամ կոնկրետ մեկին ուզում է զարմացնել, կամ էլ մտքով անցել է երկրի գլխավոր մայրուղիներից մեկը «զարդարել» իր տրամաբանությամբ, բայց օր առաջ այսպիսի ցածրաճաշակ երևույթները պատասխանատու գերատեսչությունները պետք է հեռացնեն»:

Նմանատիպ նյութեր