211652_close_icon
views-count20195 դիտում article-date 13:24 04-11-2019

Արայիկ Հարությունյանը մինչև հինգշաբթի պետք է հրաժարական ներկայացնի. ՀՅԴ ՀԵՄ

ՀՅԴ ՀԵՄ-ի Կենտրոնական Վարչությունը հայտարարություն է տարածել՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով: [b]Հայտարարության տեքստում, մասնավորապես, ասված է.[/b] «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (ԿԳՄՍ) նախարար Արայիկ Հարությունյանը պետք է հրաժարականի դիմում ներկայացնի մինչև նոյեմբերի 7-ին նախատեսված կառավարության հերթական նիստը: Իր պաշտոնավարման ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի կողմից` [b]·[/b] դպրոցական ծրագրից «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի դուրս բերումը [b]· [/b] բուհական ծրագրում «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների ոչ պարտադիր դարձնելու առաջարկը [b]·[/b] ԿԳՄՍ նախարարության կողմից հատկացվող ֆինանսավորման առաջնահերթությունները (օրինակ` Հայաստանի Հանրապետությունից արտագաղթած, օտար պետությունում ապաստան հայցած և սեռափոխ եղած անձի մասին ֆիլմի նկարահանման նպատակով 20 մլն դրամի հատկացումը) [b]·[/b] թեմայի շուրջ տրված հարցազրույցներն ու մեկնաբանությունները փաստեր են, որոնք խոսում են նախարարի` մեր` հայկական ինքնության հիմքը կազմող ազգային արժեքների նկատմամբ ունեցած ոչ պատշաճ, հաճախ անհարիրի ու անթաքույց հեգնական վերաբերմունքի մասին: ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միությունը անթույլատրելի է համարում սեփական հայրենիքի պատմության և սեփական ժողովրդի էության հիմք հանդիսացող արժեքների նկատմամբ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի նման վերաբերմունքը և պահանջում է վերջինիս հրաժարականը: Արայիկ Հարությունյանի պաշտոնավարման շարունակությունը վտանգի տակ է դնում հայկական կրթական համակարգի, հայկական գիտության, հայկական մշակույթի և հայկական սպորտի ապագան, ուստի մեր հետագա քայլերը բխելու են այս տրամաբանությունից»:

Նմանատիպ նյութեր