1415 դիտում
21:20 04-11-2019
Տեղի է ունեցել ՀՀ ՔՕ 300-րդ հոդվածի կամայական ու սխալ մեկնաբանություն. Երվանդ Վարոսյանը՝ Արսեն Բաբայանի կալանավորման մասին. Tert.am
[url=https://www.tert.am/am/news/2019/11/04/varosyan/3133297?fbclid=IwAR115-q3ZwwNkeCf3vXhul_OBnEeU5e35jwPrjiKLG_vKSKFJO0QU-zcGLU]Tert.am[/url]-ը գրում է. «Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի փաստաբանական թիմից Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան իր էջում հատված է հրապարակել Արսեն Բաբայանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշման դեմ ներկայացված վերաքննիչ բողոքից, որը ներկայացնում ենք ստորև։
Հատված Արսեն Բաբայանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշման դեմ ներկայացված վերաքննիչ բողոքից.
«Կարծում ենք, որ այս առումով տեղի է ունեցել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի կամայական ու սխալ մեկնաբանություն: Սահմանադրական դատարանի լիազորության տիրանալ հանցակազմ առհասարակ կարող էր առկա լինել օրինակ հետևյալ երկու պարագաներում՝
ա/ «Փակվում» է Սահմանադրական դատարանը, փոխարենը ստեղծվում է օրենքով չնախատեսված անձանց խումբ, ովքեր Սահմանադրության խախտմամբ ստանձնում են ՍԴ լիազորությունները,
բ/ տարատեսակ ճնշումներով, անվանարկող հոդվածներով, քրեական գործերի հարուցմամբ, մտերիմ անձանց կալանավորելով, «կամավոր» վճարվող թոշակի գնալու օրենսդրական առաջարկներով, հեռանալու ուղիղ հրապարակային պահանջներով կամ այլ եղանակով մարդկանց մի խումբ փորձում է հասնել ՍԴ նախագահի, ապա նաև որոշ դատավորների հրաժարականներին, փոխարենը ապահովում է Սահմանադրական դատարանում 5 դատավորի առկայություն, ովքեր պատրաստ են կատարել այդ խմբի կամքը»:
Նմանատիպ նյութեր
2603 դիտում
17:55 13-12-2019
Առաջին անգամ էր իմ պրակտիկայում այդ կառուցվածքով քրեական գործ. Վարոսյանը՝ Արսեն Բաբայանի գործի մասին.NEWS.am
1627 դիտում
11:20 23-11-2018
Փաստաբան Երվանդ Վարոսյանը քաղաքացիական հայց է ներկայացնելու ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանի դեմ
Այս բաժնից
733 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
754 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»