211652_close_icon
views-count11933 դիտում article-date 13:13 07-11-2019

Փողը տալիս ենք, կովը տալիս ենք, պայմաններ ենք ստեղծում աշխատանքի համար. վարչապետ

Կառավարությունն այսօր ընդունեց նախագիծ, որով առաջարկվում է ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված աշխատաշուկայում անմրցունակ անձանց անասնապահությամբ զբաղվելու համար աջակցության տրամադրման հնարավորությունը կիրառել լրացուցիչ 1000 ընտանիքների համար, նրանց ընտրելով նպաստառու՝ անասնապահությամբ զբաղվող 29․100 ընտանիքներից: Վարչապետը նշեց, այս նախագծով շատ հստակ ուղերձ են հղում հանրությանը, որ աղքատությունը հաղթահարելու այլ տարբերակ, քան աշխատանքն է, ուղղակի գոյություն չունի: «Իհարկե, մեծ հաշվով մենք պետք է աղքատության հաղթահարման առաջնային գործիք համարենք կրթությունը, որովհետև կրթությունն է, որ մարդուն աշխատանքի շուկայում, ինչպես ընդունված է ասել, տալիս է մրցունակություն, սակայն մենք պետք է արձանագրենք, որ դիպլոմը դեռևս կրթություն չէ: Մարդուն կարելի է հաց տալ մեկ օր, երկու օր, մի շաբաթ, մի տարի, հինգ տարի, տասը տարի, բայց հետոն ի՞նչ է լինելու: Մենք պետք է մեր քաղաքացուն պատրաստենք, որ սեփական բարեկեցությունը հաստատելու միակ տարբերակը աշխատանքն է, ընդ որում, ուզում եմ հստակ ընդգծել՝ ազնիվ աշխատանքը, որովհետև հանցավոր գործունեությամբ զբաղվող որևէ մեկը Հայաստանում բարեկեցություն վաստակելու շանս պետք է չունենա»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: Վարչապետ, կարևորելով այս ծրագրի վերահսկողությունը, նշեց, որ «Բրաբուս քշողները» ֆինանսական աջակցություն պետք է չստանան: «Կեղծ նպաստառուներով փողեր յուրացնելու պրակտիկան ամենակոշտ ու չոր հակազդեցության է արժանանալու: Հիմա փողը տալիս ենք, կովը տալիս ենք, խորհրդատվությունը տալիս ենք, պայմաններ ենք ստեղծում աշխատանքի համար»,- ասաց նա:

Նմանատիպ նյութեր