1944 դիտում
10:49 09-11-2019
Բալասանյանը վախենալու բան չունի՞. հաշվեքննիչը ստուգումներ է իրականացնում Գյումրիի քաղաքապետարանում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հաշվեքննիչ պալատը ստուգումներ է իրականացնում Գյումրու քաղաքապետարանում: Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների` Պալատի անդամները, տևական ժամանակ է՝ քաղաքապետարանի երեք աշխատասենյակ զբաղեցրած, ստուգումներ են իրականացնում, փաստաթղթեր ուսումնասիրում:
Մեր աղբյուրները փոխանցում են, որ քաղաքապետ Սամվել Բալասանյանն իր շրջապատում հայտարարել է, որ ինքը վախենալու բան չունի, թող ստուգեն, ֆինանսական առումով էլ իրենք մաքուր են:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Բալասանյանը հայտարարեց, որ ստուգումներ Հաշվեքննիչ պալատն իրականացնում է, բայց որևէ արտառոց բան չկա, քանի որ Պալատը նման ստուգումներ այլ տարիների ևս իրականացրել է: «Ամեն ինչ նորմալ է, ստուգումներ է, անում են, նորմալ է»,- հայտարարեց քաղաքապետն ու անջատեց հեռախոսը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
7760 դիտում
16:56 20-06-2020
Այ Վերգոնե՞ր, բա ասում էիք մենք վախենալու բան չունե՜նք. Հովհաննես Խաչատրյան
Այս բաժնից
913 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
1189 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2470 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ