64918 դիտում
09:01 12-11-2019
Նոր օրենքի նախագիծ․ «Գազպրոմի» պաշտոնյան չի կարող իր աշխատավարձը մտցնել սակագնի մեջ. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Բաբկեն Թունյանը, Վարազդատ Կարապետյանը և Արտակ Մանուկյանը ներկայացրել են «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծ: Այս նախագծով առաջարկվում է սահմանել էներգետիկ ոլորտում աշխատող ընկերությունների աշխատակիցների աշխատավարձերի կանոնակարգում:
Մասնավորապես առաջարկվում է, որ սակագների հաշվարկում ներառվող մեկ աշխատակցի հաշվով աշխատանքի վարձատրության թույլատրելի ծախսը չի կարող ավելի բարձր լինել պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց հիմնական աշխատավարձի որոշման համար հիմք հանդիսացող հիմնական աշխատավարձի 20-ապատիկից: Պարզ լեզվով ասած՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերության տնօրենը կարող է ստանալ 10 մլն դրամ աշխատավարձ, բայց գազի սակագնի հաշվարկի մեջ պետք է մտցվի միայն բազային աշխատավարձի 20-ապատիկ գումարը: Բազային աշխատավարձը մոտ 66 հազար դրամ է: Սա նշանակում է, որ «Գազպրոմի» կամ ՀԷՑ-ի որևէ պաշտոնյա չի կարող իր աստղաբաշխական աշխատավարձերը մտցնել սակագնի մեջ և ստիպել, որ դա վճարեն շարքային սպառողները»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1109 դիտում
11:44 22-09-2014
Ամերիկյան հեղուկացված գազի արտահանումը կարող է «Գազպրոմի» շահույթը նվազեցնել 18 տոկոսով
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2224 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1096 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»