2841 դիտում
13:40 15-11-2019
Ռազմարդյունաբերության ոլորտում բյուջետային հատկացումներն ավելացել են. Հակոբ Արշակյան
Հայաստանի Հանրապետությունում ռազմարդյունաբերության ոլորտում 2020 թ. պետական բյուջեի նախագծով հատկացումները նախորդ տարվա համեմատ ավելացել են շուրջ 122%-ով:
«[url=https://armenpress.am/arm/news/995320.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ՝ այս մասին նոյեմբերի 15-ին ՀՀ Ազգային ժողովի նիստում Հայաստանի Հանրապետության 2020 թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ընթացքում ասաց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:
«Հայաստանը բարձր տեխնոլոգիական ռազմարդյունաբերական արտադրող և արտահանող երկիր դարձնելու նպատակով 2020 թ. պետական բյուջեով նախատեսված է նախարարությանը տրամադրել 12.5 մլրդ դրամ: 2020 թ. բյուջետային հատկացումները ռազմարդյունաբերության ոլորտում ավելացվել են շուրջ 122%-ով՝ հասնելով շուրջ 6.3 մլրդ դրամի, որի մի մասն ուղղվելու է գիտահետազոտական, փորձակոնստրուկտորական ծրագրերի իրականացմանը, մյուս մասն արտադրական կարողությունների զարգացմանը՝ հաշվի առնելով ՀՀ պաշտպանական կարիքները և հայկական արտադրանքներով արտաքին շուկաներ դուրս գալու հնարավորությունները»,- ասաց Արշակյանը:
ՀՀ Ազգային ժողովի լիագումար նիստերում բյուջեի քննարկումը մեկնարկել է նոյեմբերի 13-ին:
Նմանատիպ նյութեր
1270 դիտում
14:45 11-07-2022
Մի շարք ծառայությունների մասով բյուջետային հատկացումներն ավելացել են
856 դիտում
19:19 30-03-2023
Մշակույթի և սպորտի ոլորտների հատկացումներն էականորեն ավելացել են
Այս բաժնից
1993 դիտում
09:34 22-12-2024
Երևանում և մարզերի առանձին շրջաններում թույլ ձյուն կտեղա
898 դիտում
09:21 22-12-2024
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
21334 դիտում
09:09 22-12-2024
Հանրապետության որոշ հասցեներում 36 ժամ ջուր չի լինելու