7537 դիտում
23:57 16-11-2019
Բրյուսելում սիգարետի նետած մնացորդի համար սահմանվել է 200 եվրո տուգանք
2020 թվականի հունվարից Բելգիայի փողոցներում սիգարետի ծխած մնացորդ նետելու համար տուգանքի չափը 20 եվրոյից կավելանա մինչև 200 եվրո: Այս մասին հայտնել է Բրյուսելի քաղաքապետարանը:
«Բրյուսելի սանմաքրման ծառայությունը ծխողներին զգուշացնում է, որ հունվարից տուգանքները մեծանում են, փոխարենը կներդրվի քաղաքային մոխրամանների նոր ծրագիր: Նման ծրագրի անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ Բրյուսելի փողոցներում աղբի գրեթե երրորդ մասը կազմում են հենց ծխախոտի մնացորդները:
Քաղաքապետարանում նշել են, որ ծխախոտի մեկ մնացորդի քայքայման համար կարող է պահանջվել մինչև 15 տարի: Ընդ որում, այն ունակ է աղտոտել մինչև 500 լիտր ջուր, քանի որ պարունակում է մեծ քանակությամբ թունավոր նյութեր. անագ, նիկոտին և կանցերոգեներ: «Մնացորդը դանդաղ, բայց հաստատակամ կերպով աղտոտում և սպանում է ծովերը», եզրափակել են քաղաքային իշխանությունները: Latvijā azarstpēļu biznesa ienākumi samazinājušies par ceturto daļu: https://kazinolatvijas.com/saskana-ar-latvijas-finansu-ministrijas/
Նմանատիպ նյութեր
3981 դիտում
10:40 17-11-2019
Բրյուսելում գետնին նետված յուրաքանչյուր ծխախոտի մնացորդի համար կտուգանեն 200 եվրո
Այս բաժնից
949 դիտում
23:24 18-12-2024
Սլովակիայի իշխանությունները հավանություն են տվել Ուկրաինային ականազերծման համակարգերի փոխանցմանը
943 դիտում
22:06 18-12-2024
Թուրքիայի ՊՆ ղեկավարը հանդիպել է Մեծ Բրիտանիայի իր գործընկերուհու հետ
931 դիտում
21:53 18-12-2024
ԱՄՆ-ն մտադիր է պահպանել Չինաստանի հետ կապի բաց ուղիները