1333 դիտում
22:08 18-11-2019
Զարուհի Բաթոյանն ընդունել է ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրենի պատվիրակությանը
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն տիկին Դեբորա Գրիզերի գլխավորած պատվիրակությանը:
Այս մասին հայտնեցին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:
«Ուզում եմ օգտվել առիթից և շնորհակալություն հայտնել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացված ծրագրերի համար և նաև շնորհավորել բոլորիս՝ նոր ծրագրի մեկնարկի առթիվ: «Դեպի անկախ ապրելակերպ» կոչվող այս ծրագիրը շատ կարևոր է, քանի որ հաշմանդամություն ունեցող անձանց անկախ կյանքի վերաբերյալ բավարար գիտելիքներ ունենք կուտակած, սակայն դրանք գործնականում կիրառելու տեսանկյունից փորձ չունենք: Հույս ունեմ, որ այս ծրագիրը կլրացնի այդ բացը»,- ասել է Զարուհի Բաթոյանը:
Նախարարը հյուրերին տեղեկացրել է, որ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում նախարարությունն արդեն իսկ ձեռնամուխ է եղել երկու կարևորագույն օրինագծերի մշակման, որոնք ուղղված են հաշմանդամություն ունեցող անձանց կյանքի որակը փոխելուն.
««Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» և «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքների նախագծերը մշակվել են՝ հիմքում ունենալով հաշմանդամություն ունեցող անձանց կարողությունների զարգացման և անհատական կարիքի գնահատման սկզբունքը: Այս իմաստով համայնքային ծառայությունների զարգացումը և հատկապես անկախ կյանքի քաջալերմանն ուղղված ծրագրերը շատ կարևոր են: Այս համատեքստում շատ կարևոր է նաև հասկանալ, որ գործ ունենք որոշակի կարծրատիպերի հաղթահարման անհրաժեշտության հետ, հատկապես, երբ խոսքը վերաբերում է մտավոր կամ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց»,- ասել է նախարարը:
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրենը ողջունել է նախարարության որդեգրած ներառական քաղաքականությունը և որոշ մանրամասներ ներկայացրել 2020 թ.-ին մեկնարկող ծրագրի վերաբերյալ.
«Տիկին նախարար, ես երկու կարևոր և ուրախ լուր ունեմ Ձեզ համար։ Առաջինը՝ ԱՄՆ կառավարությունն այս տարի ավելացնում է Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող աջակցությունը մոտ 40 տոկոսով։ Վստահ եմ, որ այդ գումարն արդյունավետորեն կծառայի Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին՝ նպաստելով երկրի զարգացմանը։
Երկրորդը՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը սկսել է նոր ծրագիր՝ խթանելու ներառականությունը Հայաստանում և նպաստելու հատուկ կարիքներ ունեցող անձանց խնդիրների լուծմանը։ Ծրագրի անունն է՝ «Դեպի անկախ ապրելակերպ», նպատակը՝ աջակցել Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց ապրել ինքնուրույն, պաշտպանել իրենց իրավունքներն ու լիարժեք մասնակցել իրենց համայնքների զարգացմանը»,- ասել է տիկին Դեբորա Գրիզերը:
Նա հույս է հայտնել, որ ամերիկյան և տեղացի գործընկեր կազմակերպությունները հաջողությամբ կիրագործեն իրենց առջև դրված խնդիրները, և ոլորտում նշանակալի առաջընթաց կունենանք:
Նմանատիպ նյութեր
1665 դիտում
11:52 14-03-2017
ՀՀ ՄԻՊ-ը հանդիպել է ԱՄՆ դեսպանի և ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրենի հետ
825 դիտում
09:36 06-09-2014
Արդարադատության նախարարն ընդունել է ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության ներկայացուցիչներին
1003 դիտում
18:37 06-05-2024
Էկոնոմիկայի նախարարն ընդունել է ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոյին
Այս բաժնից
856 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
745 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
670 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան