211652_close_icon
views-count4930 դիտում article-date 18:09 21-11-2019

Վարազդատ Հարոյան. Չեմ պատկերացնում` ինչպես աշխատել նման Խաշմանյանի մասին

Հայաստանի ազգային հավաքականի և «Ուրալի» պաշտպան Վարազդատ Հարոյանը [url=https://sport24.ru/news/football/2019-11-21-italiya--armeniya--91-otbor-yevro-2020-intervyu-zashchitnika-urala-i-sbornoy-armenii-varazdata-aroyana--o-slovakh-trenera-abraama-khashmanyana-mkhitaryane-grigoryane]Sport24[/url]-ին տված հարցազրույցում անդրադարձել է Իտալիայի հավաքականից կրած 1-9 հաշվով պարտությանը, գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի հայտարարությանը, հայտնում է Armsport.am-ը: «Իտալացիների հետ խաղը մեզ համար սարսափելի դասավորվեց, շատ, շատ վատ խաղացինք: 5 պաշտպանով երկրորդ խաղն էինք անցկացնում, և մեկնարկն արդեն իսկ սարսափելի էր` մեկ րոպեում 2 գոլ բաց թողեցինք ու այդպես էլ ուշքի չեկանք: Երբ խաղի ժամանակ նայում էի ցուցատախտակին, չէի հավատում աչքերիս, իսկ խաղից հետո մեզնից ոչ մեկն առհասարակ չէր հասկանում, թե ինչ տեղի ունեցավ: Ես մինչև հիմա շոկի մեջ եմ, արդեն 4-րդ օրն է` չեմ կարողանում տեղս գտնել: Հիմա ամբողջ աշխարհը, հավանաբար, խոսում է այդ պարտության մասին: Մենք չպետք է պարտվեինք այդպիսի հաշվով: 1-9-ը անթույլատրելի է Հայաստանի հավաքականի համար` մրցունակ թիմ, որի կազմում բարձրակարգ ֆուտբոլիստներ են հանդես գալիս: Պատկերացրեք իմ զգացողությունները. նման մղձավանջից հետո, երբ դու դեռ չես հասկանում, թե ինչ է տեղի ունեցել, Աբրահամ Խաշմանյանն ասուլիս է տալիս ու հայտարարում, որ դա ոչ թե Հայաստանի ազգային հավաքականն էր, այլ` սովորական մի հավաքական: Նման խոսքերից հետո զայրույթն ավելի մեծ է: Հավաքականի գլխավոր մարզիչն իրավունք չունի նման բաներ ասելու իր ֆուտբոլիստների հասցեին: Այս հավաքականում բացի ինձնից խաղում են նաև իմ ընկերները` ամենաուժեղ ֆուտբոլիստները: Երբ քեզ նշանակում են հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում, իսկ դու գալիս ու նման բաներ ես ասում այդպիսի խաղից հետո, դա անընդունելի է: Նշանակություն չունի`ինչ հաշվով է ավարտվել խաղը, թեկուզ 1:9, թեկուզ 0:15`դու իրավունք չունես այդ կերպ արտահայտվելու: Չեմ պատկերացնում է` ինչպես է հնարավոր աշխատել նման մարզչի հետ: Ընդ որում, խաղից հետո Խաշմանյանը մեզ հետ առհասարակ չի շփվել, ոչ մի բառ չի ասել», ասել է Հարոյանը:

Նմանատիպ նյութեր