1086 դիտում
18:46 21-11-2019
Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ ԱԳՆ առընթեր դիվանագիտական դպրոցի մի խումբ ունկնդիրների
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 21-ին ընդունել է ՀՀ արտաքին գործերի նախարարությանն առընթեր դիվանագիտական դպրոցի մի խումբ ունկնդիրների` հաստատության ռեկտոր Վահե Գաբրիելյանի գլխավորությամբ:
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, երկրի ղեկավարը, ողջունելով երիտասարդ դիվանագետներին, կարեւորել է նրանց այցելությունն Արցախ եւ գոհունակությամբ նշել, որ նման հետաքրքիր ու պահանջված հանդիպումները կրում են պարբերական բնույթ:
Հանդիպմանն արծարծվել են հանրապետության ներքին եւ արտաքին քաղաքականությանն ու տարածաշրջանային գործընթացներին վերաբերող տարբեր հարցեր:
Նմանատիպ նյութեր
1552 դիտում
22:15 16-09-2014
Հայաստանի դիվանագիտական դպրոցի ունկնդիրների այցը միջազգային կառույցներ և ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններ
976 դիտում
09:36 10-10-2014
Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի ունկնդիրներին
1223 դիտում
23:59 31-05-2014
Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ ԱԳ նախարարին և ԱԳՆ կենտրոնական ապարատի և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին
Այս բաժնից
2404 դիտում
13:08 24-09-2024
OVIO-ն ինովացիոն կրթության կողքին` Ռոբոտների միջազգային օլիմպիադայի շրջանակում