211652_close_icon
views-count3122 դիտում article-date 20:05 24-11-2019

ՊՍԺ-ն և «Մանչեսթեր Յունայթեդը» «Ռոմայի» խաղացողի համար պատրաստ են վճարել 60 մլն եվրո

«Ռոմայի» կիսապաշտպան Նիկոլո Ձանյոլոյով սկսել են հետաքրքվել եվրոպական գրանդ-ակումբները: Մասնավորապես, «Մանչեսթեր Յունայթեդը» և ՊՍԺ-ն պատրաստ են ֆուտբոլիստի համար վճարել 60 մլն եվրո և նրան տարեկան 10 մլն եվրո աշխատավարձ տալ: Մանկունյանցիների սկաուտը ներկա է եղել Եվրո-2020-ի խմբային փուլի Իտալիա-Հայաստան (9:1) հանդիպմանը, որտեղ Նիկոլոն դարձավ երկու գոլի և գոլային փոխանցման հեղինակ, իսկ փարիզցիների մարզական տնօրեն Լեոնարդոն անձամբ է հետևում Ձանյոլոյի մրցելույթներին: Այս մրցաշրջանում 20-ամյա Ձանյոլոն «Ռոմայի» կազմում` A սերիայում մասնակցել է 12 խաղի և դարձել 3 գոլի հեղինակ:

Նմանատիպ նյութեր