2660 դիտում
14:47 28-11-2019
4 ընկերություններ ազատվեցին մաքսատուրքից. նրանք կներկրեն մոտ 1,1 մլրդ դրամի ապրանք
Կառավարությունն այսօրվա նիստում արտոնություն տրամադրեց «ՍՈՎԹ ՊԱՊԻՐՈՒՍ» ՍՊԸ-ին: Մասնավորապես, ընկերությունը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում կօգտվի մաքսատուրքի արտոնությունից:
Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ ընկերությունը ներկրվող ապրանքներն օգտագործելու է անձեռոցիկների, թղթե սրբիչների, բժշկական սավանների արտադրության համար: Արտադրությունը իրականացվելու է Երեւանում, կազմակերպությունը գործում է 2012 թվականից, արդեն իսկ իրականացրել է 135 մլն դրամի ներդրումներ, եւս 50 մլն դրամի ներդրումներ պետք է անի:
«Այս ծրագրի շրջանակներում ընկերությունը դիմել է 747 մլն դրամ ընդհանուր արժեքով ապրանքների ներկրումը մաքսատուրքից ազատելու խնդրանքով: Մաքսատուրքից ազատման արտոնությունը կկազմի74,3 մլն դրամ, իսկ բյուջեի եկամուտների նվազումը 907 հազար դրամ:
Նախարարը տեղեկացրեց, որ կառավարության այսօրվա նիստում չզեկուցվող հարցերում ընդգրկված են ևս երեք հարցեր, որոնցով արտոնություն տրվեցին երեք ընկերությունների:
Մանսավորապես «Արմենիա Վայն» ընկերությունն ազատվել է 265 մլն դրամի ապրանքների ներկրման մաքսատուրքից: «Հակոբյան Ռուստամ» անհատ ձեռներեցն ազատվել է 77 մլն դրամ ապրանքների ներմուծման մաքսատուրքից, իսկ «Արսենալ ԼՏԴ» ընկերությունն ազատվել է 43,4 մլն դրամի ապրանքների ներմուծման մաքսատուրքից:
«Հանրագումարով այդ երեք ընկերությունները ազատվել են 385 մլն դրամի ապրանքների մաքսատուրքից, իսկ մաքսատուրքի գումարը կազմում է մոտ 30 մլն դրամ»,- ասաց Տիգրան Խաչատրյանը:
Նմանատիպ նյութեր
5765 դիտում
15:07 03-02-2022
«Ջերմուկ Գրուպ» և «Ռոյալ Գլաս Գրուպ» ընկերություններն ազատվեցին մաքսատուրքից
2898 դիտում
15:34 29-11-2018
Կառավարությունը մաքսատուրքից ազատեց Շիրակում 6 մլրդ դրամի ներդրումային ծրագիր իրականացնող ընկերություններին
3128 դիտում
13:59 19-03-2020
25 մլրդ դրամի աջակցություն բիզնեսին, 25 մլրդ դրամի սոցաջակցության փաթեթ․ վարչապետ
Այս բաժնից
745 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
850 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
598 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին