3450 դիտում
18:44 28-11-2019
Այդ շինարարությունն ապօրինի է, չունի շինթույլտվություն, բայց ստանալու է, քանի որ կամազներով «վճարել է» դրա դիմաց. Ռուսլան Բաղդասարյանը՝ Եղվարդի խճուղու տարածքում իրականացվող կառուցապատման մասին. tert.am
Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Եղվարդի խճուղու հարակից տարածքում կառուցապատում իրականացնող ընկերությանը, հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2019/11/28/Baghdasaryan/3151431?fbclid=IwAR13D0Lh0Gbx6nF6XMvoZE3FsMImS4Gr1qyKp-V_M9TtN_6DLm7ZhBZqcUA]Tert.am[/url]-ը։ Նա մասնավորապես նշել է, որ այդ ընկերությունը քաղաքապետարանին 14 բեռնատար նվիրած «Ն և Ս Քոնսթրաքշնն» ընկերությունն է:
Գրառումն ամբողջությամբ՝ստորև.
«Երեկ խնդրել էի Դավիթ Խաժակյանին մի հարց ուղղել քաղաքապետ Հայկ Մարությանին իմ կողմից՝ արդյո՞ք ճիշտ է, որ Եղվարդի խճուղու հարակից տարածքում կառուցապատում իրականացնող շինարարական ընկերությունը քաղաքին նվիրել է թվով 10 կամազ՝ շինթույլտվությունն ստանալու համար։
Այսօր քաղաքապետարանը հրապարակեց աղբատար մեքենաների նվիրատուների ցուցակը, որտեղ ամենից շռայլ նվիրատուն՝ 14 կամազ, «Ն և Ս Քոնսթրաքշն» ՍՊԸ -ն է։
Ուզում եմ համաքաղաքացիներիս տեղեկացնել, որ սույն «Ն և Ս Քոնսթրաքշնն» է հենց իմ մատնանշած կառուցապատող ընկերությունը, և Դավիթ Խաժակյանը զուր ռեսուրսներ չվատնի՝ ավելորդ անգամ հարցում չանի՝ թե երբ է քաղաքապետարանն այս ընկերությանը տվել շինթույլտվությունը։ Իմ ունեցած տեղեկություններով՝ այդ շինարարությունն իրականում ԱՊՕՐԻՆԻ Է և ՉՈՒՆԻ ՇԻՆԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ, բայց ստանալու է, քանի որ արդեն իսկ կամազներով «վճարել է» շինթույլտվության դիմաց»։
Նմանատիպ նյութեր
13244 դիտում
10:35 04-04-2020
Մերը՝ քաղաքապետի տնազ է. Ռուսլան Բաղդասարյանը՝ Հայկ Մարությանի մասին
Այս բաժնից
2779 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր
3934 դիտում
22:08 21-11-2024
Դու կմերժե՞ս, որ քեզ փող ուզենան տալ. Հայ Դալեկը՝ շատ գովազդ անելու մասին