1495 դիտում
23:59 28-11-2019
Պաշտոնեական լիազորությունների չարաշահման դեպք Գորհայք համայնքում․ Սիսիանի ոստիկանների բացահայտումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Սիսիանի բաժնի ծառայողների ստացած օպերատիվ տվյալների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Գորհայքի համայնքապետարանի համապատասխան պաշտոնատար անձը ապօրինություններ է թույլ տվել։
Ըստ քննության այս պահին հայտնի տվյելների՝ համայնքին պատկանող 19 միավոր հողատարածքները, առանց օրենքով նախատեսված կարգի, վարձականալական հիմունքներով տրամադրվել է Սիսիան քաղաքի մի բնակչի։
Պարզվել է, որ հիշյալ հողամասերի վերաբերյալ կազմված մրցութային հանձնաժողովի արձանագրություններում բացակայում են հանձնաժողովի բոլոր անդամների ստորագրությունները։ Պարզվել է նաև, որ 2015 թվականի սեպտեմբերի 10-ին Գորհայք համայնքի ավագանու նիստ չի հրավիրվել և համապատասխան որոշում չի կայացվել։
Ձեռք բերված ապացույցների հիման վրա ոստիկանության Սիսիանի բաժնում պաշտոնեական լիազորությունների չարաշահման հատկանիշներով քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է տարածքային քննչական բաժին՝ հետագա քննության։ Հանգամանքները պարզվում են։
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2315 դիտում
14:48 20-05-2021
ՔՈ գլխավոր վարչության ծառայողները պաշտոնեական լիազորությունների չարաշահման դեպք են բացահայտել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
6004 դիտում
22:54 31-07-2018
Իջևանի ոստիկանները բացահայտել են պաշտոնեական լիազորությունների չարաշահման դեպքեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
874 դիտում
21:38 20-12-2024
Հայաստանն առանձահատուկ նշանակություն է տալիս աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը
628 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
697 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան