843 դիտում
16:30 29-11-2019
Հնարավոր է բացահայտել և հաստատել Երկրի մագնիսական դաշտի փոփոխությունների և երկրաշարժի նախապատրաստման միջև պատճառահետևանքային կապերը. ՀՀ ԳԱԱ
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը և Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Գեոֆիզիկական կենտրոնի տնօրեն ՌԳԱ թղթակից անդամ Անատոլի Սոլովյովը օրերս այցելեցին ՀՀ Լոռու մարզի Գյուլագարակ գյուղում գտնվող Երկրի մագնիսական դաշտի մշտադիտարկում իրականացնող փորձարարական բազա:
Փորձարարական բազան ստեղծվել է ՀՀ ԳԱԱ Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի և Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Գեոֆիզիկական կենտրոնի համագործակցության արդյունքում:
Այցի ընթացքում քննարկվեցին համագործակցության նոր ծրագրեր, որոնք մոտ շրջանում կներկայացվեն 2 երկրների պետական լիազոր մարմիններին:
Փորձարարական բազայում, որը կառուցված է բացառապես մագնիսական հատկություններ չունեցող կոմպոզիցիոն նյութերից և մագնիսական դաշտ չունեցող փայտից, տեղադրված է սարքավորում, որն իրականացնում է Երկրի մագնիսական դաշտի փոփոխությունների գերզգայուն ճշգրիտ չափումներ:
Դրանց շնորհիվ հնարավոր է բացահայտել և հաստատել Երկրի մագնիսական դաշտի (Real-time) փոփոխությունների և երկրաշարժի նախապատրաստման միջև պատճառահետևանքային կապերը, որպես հնարավոր երկրաշարժի առաջացման նախանշան, հետագայում լուծելու երկրաշարժի կանխագուշակման հիմնարար պրոբլեմը:
Ստացված արդյունքները համալրում են միջազգային տվյալների բազան՝ հետագա մշակման, նոր խնդիրների ձևավորման համար:
[b]
ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
2334 դիտում
10:59 31-01-2017
Լրատվամիջոցների աշխատանքում պատճառահետևանքային կապ փնտրելու կարիք չկա. «Առավոտ»
3893 դիտում
23:47 03-10-2015
Երկրի վրա հոկտեմբերի 4-ին մագնիսական փոթորիկ է սպասվում
5120 դիտում
20:25 14-05-2019
Երկրի վրա վերջին 2 տարում ամենահզոր մագնիսական փոթորիկն է տեղի ունենում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
541 դիտում
11:09 20-10-2024
Ազգային պատկերասրահի հավաքածուն համալրվել է անվանի քանդակագործ Չաքմաքչյանի ստեղծագործություններով
727 դիտում
10:54 20-10-2024
Պետական դավաճանությունը հո պոզով-պոչով չի՞ լինում. Մեսրոպ Առաքելյան
1468 դիտում
10:37 20-10-2024
Երևանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն