2318 դիտում
21:05 29-11-2019
Ջրային կոմիտեի և Ի.Վ.Եղիազարովի անվան ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր
Այսօր՝ նոյեմբերի 29-ին, Ջրային կոմիտեի և Ակադեմիկոս Ի.Վ.Եղիազարովի անվան ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտի միջև ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր, որի նպատակն է ապահովել Ջրային կոմիտեի և ինստիտուտի միջև արդյունավետ փոխգործակցությունը:
Հուշագիրը Կոմիտեի անունից ստորագրել է Ջրային կոմիտեի փոխնախագահ Հարություն Գուլյանը և «Ակադեմիկոս Ի.Վ.Եղիազարովի անվան ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտ» ՓԲԸ-ի ներկայացուցիչ Պ. Բալջյանը:
Փոխնախագահ Հարություն Գուլյանը կարևորել է ինստիտուտի գիտական ներուժը, հույս հայտնելով, որ այս հուշագրի ստորագրումն արդյունավետ և համապարփակ համագործակցության մեկնարկ կհանդիսանա:
Փաստել է, որ Ինստիտուտը կարևոր անելիք ունի Ջրային համակարգերի կառավարման մասնագետների ուսուցման և վերապատրաստման հարցում։ Մասնավորապես, ջրային տնտեսությունում մեր ամենօրյա աշխատանքի ընթացքում բախվում ենք մասնագետների պակասին: Հատկապես մարզերում այս խնդիրն ավելի սուր է և այն լուծելու համար նույնպես կարևոր է մեր համագործակցությունը։
Ակադեմիկոս Ի.Վ.Եղիազարովի անվան ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտի ներկայացուցիչ Պ. Բալջյանը ողջունելով ներկաներին իր հերթին գոհունակություն է հայտնել նման համագործակցության առիթով՝ նշելով, որ իրենց թիմը պատրաստակամ է իրենց փորձը և գիտելիքները փոխանցելու առումով։
Հուշագրով նախատեսվում է, որ կողմերը պայմանավորվում են մեկտեղել իրենց ջանքերը, միջոցներն ու փորձը՝ համագործակցելով հետևյալ ուղղություններով՝
Ջրային համակարգերի անվտանգության և արդյունավետ շահագործման ապահովման ուղղությամբ իրականացնել հիդրոհանգույցների զննում, խնդիրների բացահայտում, դրանց վերացմանն ուղղված լուծումների քննարկում, երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող ծրագրեր, այդ թվում՝ մասնագիտական գրականության, մեթոդական ուղեցույցների, պարբերականների և այլ նյութերի հրատարակում և փոխանակում, գիտաժողովների, սեմինարների, խորհրդակցությունների կազմակերպում, համապատասխան լաբորատորիաների, սարքավորումների, և այլ տեխնիկական միջոցների համատեղ օգտագործում, ինչպես նաև ջրային համակարգերի օգտագործման հետ կապված այլ հարցերում:
Իր հերթին Ինստիտուտը պլանավորում է իրականացնել հիդրոտեխնիկական կառուցվածքների մշակման և կատարելագործման աշխատանքներ, կատարել լաբորատոր փորձարկումներ, հիդրոհանգույցների (դրանց մասերի) հիդրավլիկական մոդելավորում:
ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ ԼՐԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
Նմանատիպ նյութեր
1760 դիտում
23:03 20-01-2022
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի և Բազելի Կառավարման ինստիտուտի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր
Այս բաժնից
793 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
631 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
745 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված