2393 դիտում
09:37 30-11-2019
Խռովություն է հասունանում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՊՎԾ-ից «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրել են, որ սկսել են զբաղվել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատողների բողոքի դիմումով, քննարկում և ուսումնասիրում են այդ նամակը: Այս տեսչական մարմնի աշխատակիցները «Ժողովուրդ» օրաթերթին էլ են մանրամասներ ներկայացրել իրենց աշխատանքային դժոխային պայմաններից: Ասել են, որ ՊՎԾ դիմելուց հետո ավելի են սրվել առանց այդ էլ լարված հարաբերությունները իրենց ղեկավար Վիգեն Ավետիսյանի հետ:
Պատմել են, թե նա իրենց միջանցքներում տեսնելիս ոչ միայն չի բարևում, նաև գլուխն է շրջում: Կառույցում խռովություն է հասունանում: Աշխատակիցների մի մասը վերարկուներով է աշխատում ցուրտ աշխատասենյակներում, իսկ արտոնյալներն ու Վ. Ավետիսյանն ինքը սենյակները տաքացնում են օդորակիչներով:
Որակի ապահովման վարչությունից էլ «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրել են, որ տևական ժամանակ պահանջում են եռամսյակի վերաբերյալ համապատասխան նյութեր ներկայացնել, չեն տրամադրում, օրինակ` ծառայողական քննությունների մասին, ստացած գույքի վերաբերյալ տեղեկությունները, թե ինչպես է այն բաշխվել: Այնինչ այս վարչությունը պետք է եռամսյակը մեկ հաշվետվություն ներկայացնի վարչապետի աշխատակազմին»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1934 դիտում
16:26 15-08-2020
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում քննարկել են առաջին կիսամյակում կատարված աշխատանքները
6222 դիտում
16:49 21-08-2017
Հավանություն է տրվել ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի հաստիքացուցակին
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3229 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2245 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը