12527 դիտում
19:33 30-11-2019
Միքայել Մինասյան. Այս իշխանությունը շատ շուտով և շատ անսպասելի հեռանալու է, դրա համար էլ իրենց պահում են տնվորի, երկիրը գրաված «քոչվոր նվաճողների» պես
Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Այս իշխանությունը ժամանակավոր է. հեռանալու է շատ շուտով և շատ անսպասելի։
Ինչո՞ւ կա համատարած ընկալում, որ այս իշխանությունը ժամանակավոր է: Պատասխանը շատ պարզ է. մարդիկ զգում են, որ այսպիսի ապաշնորհությամբ երկիրը կառավարել երկար ուղղակի չի ստացվի։ Որքան կար՞ճ։ Իմ համոզմամբ՝ շատ կարճ։
Սա հասկանում են և գիտեն առաջին հերթին հենց իրենք՝ «իմքայլականները»։ Դրա համար վայելում են կյանքը, մեծ-մեծ խոսում են` փորձելով թաքցնել սեփական վախերը և ոչինչ չեն անում։ Չնայած մի բան անում են. նրանցից գնողունակներն այս ամիսներին արտասահմանում փախուստի օթևաններ են ձեռք բերում, իսկ նրանք, ովքեր կերակրամանից հեռու են, ակտիվ բանակցում են ապագա իշխանության պոտենցիալ բոլոր թեկնածուների հետ։
Ռեժիմն իրեն պահում է տնվորի, ժամանակավորի հոգեբանությամբ, երկիրը գրաված «քոչվոր նվաճողի» պես։ «Քոչվոր նվաճողների» ռեժիմը, պատմական անալոգիայով, հպատակեցնում է բոլորին և վերացնում ազգային դիմադրողականությունը՝ հարձակվելով եկեղեցու, մշակույթի, ընտանիքի, լեզվի, պատմության, գիտության և կրթության վրա։
«Իմքայլական» պոպուլիստները հոգու խորքում գիտեն, որ իրենց քիչ ժամանակ է մնացել։ Այդ պատճառով ցայտնոտի մեջ են, ինքնավերլուծության, սեփական արարքների հետևանքները գիտակցելու ժամանակ չունեն։ Նրանք հասկանում են, որ իրենց իշխանությունը կարող է ավարտվել ցանկացած պահի, ամեն վայրկյան։ Այս ժամանակավորության մեջ միակ կոնստանտը նրանցից յուրաքանչյուրի ու այս ռեժիմի հավաքական ատելությունն ու ագրեսիան է՝ ամեն ինչի ու բոլորի նկատմամբ։ Ի պատասխան էլ ստանում են օրեցօր հասունացող ու ծավալով եռապատիկ ավելի հանրային ատելություն ու փոխադարձ ագրեսիա։
Այս ռեժիմի ժամանակավորության թիվ 1 լակմուսը որոշում ընդունելու անկարողությունն է։ Երկրի ամենացավոտ հարցերի վերաբերյալ մինչև հիմա նրանք ի վիճակի չեն եղել կայացնել որևէ որոշում։ Կարող են ցավոտ հարցերի թեման մանիպուլացնել, այդ վայրկյանը «մարսել» ու հետաձգել։ Չէ՞ որ ապրում են «Երկիր-Հայկական ժամանակի» 24-ժամյա ռեժիմով ու իրենք էլ են հասկանում, որ այդ 24 ժամն ամեն օր կարող է լինել իշխանության ղեկին իրենց վերջինը։
Արդյունքում, ռեժիմն ամբողջությամբ տապալել է բարեփոխումները, վատթարացրել հարաբերությունները բոլոր ուղղություններով՝ ընդունելով աբսուրդային, երբեմն իրարամերժ, իսկ երկարաժամկետ կտրվածքով՝ վտանգավոր որոշումներ և օրենքներ։ Թե ինչ կլինի այդ օրենքների և որոշումների ճակատագիրը, կախված է հաջորդ իշխանությունից (դրանք կարող են ամբողջությամբ չեղարկվել կամ գոնե զգուշությամբ շտկվել)։
Հ.Գ. Այս ռեժիմը շուտով գնալու է՝ թողնելով բոլորի ու յուրաքանչյուրի հակաօրինական ու անհավասարակշիռ քայլերի՝պրոֆեսիոնալ արձանագրումների արխիվը: Եվ դա, ցավոք, սրբագրման ենթակա չի լինելու։
Ոչինչ պարտակել չի ստացվի: Այլևս այդ դարը չէ»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
18841 դիտում
20:12 29-12-2020
Նիկոլ Փաշինյանը կատաղած շան պես, կնահանջի, որ հետո անսպասելի ու թիկունքից հարձակվի. Միքայել Մինասյան