211652_close_icon
views-count2461 դիտում article-date 17:08 01-12-2019

Մոսկվան Վաշինգտոնին խնդրել է չխառնվել իր ներքին գործերին

ԱՄՆ-ում ՌԴ դեսպանատունը Պետդեպի հայտարարություններից հետո կոչ է արել Վաշինգտոնին՝ չմիջամտել ՌԴ ներքին գործերին։ Այդ մասին դեսպանատունը հայտարարել է Twitter-ի իր էջում։ Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Մորգան Օրթագուսը մտահոգություն էր հայտնել նոր օրինագծի ընդունման վերաբերյալ՝ նշելով, որ դա կարող է օգտագործվել անկախ ձայները ճնշելու համար։ Ավելի վաղ Դաշնային Խորհուրդը հավանություն էր տվել օրինագծին, որը թույլ է տալիս դրսից ֆինանսավորում ստացող արտասահմանցի գործակալներին ճանաչել որպես ֆիզիկական անձ։ Դեսպանատանը հիշեցրել են ռուս լրագրող Մարիա Բուտինայի դեպքը, ով քրեորեն հետապնդվում էր ամերիկյան իշխանությունների կողմից։ «Ռուսաստանցի քաղաքացիներից և ոչ մեկը իրեն անվտանգ չի կարող զգալ ԱՄՆ-ում»,-ասված է հայտարարության մեջ։

Նմանատիպ նյութեր