7980 դիտում
22:45 01-12-2019
Խայտառակեցին նաև հիմնադրամի գաղափարախոսությունը, ազգովի ծիծաղելի իրավիճակում ենք. Հակոբ Ավետիքյանը՝ «Հեռուստամարաթոն 2019»-ի արդյունքների մասին. Tert.am
«Հեռուստամարաթոն 2019»-ի հանգանակությունն այսպիսի ցածր՝ 9.8 մլն դոլարի արդյունք գրանցեց կազմակերպչական հարցերի, Սփյուռքին չճանաչելու, «Իմ քայլը» հիմնադրամի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանի հետ կապված պատմության պատճառով: Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2019/12/01/avetiqyan/3153520?fbclid=IwAR0jfSP_6_UrOqS6mClx27Sh3_A4YrP9t63UN8GJNqt6ySbli9s6O9xF8jo]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց Ռամկավար-ազատական կուսակցության ատենապետ, «Ազգ» թերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը՝ անդրադառնալով նրան, որ «Հայաստան» Համահայկական հիմնադրամի 22-րդ հեռուստամարաթոնի ընթացքում նվիրաբերվել է 9 մլն 856 հազար ԱՄՆ դոլար, ավելի քիչ, քան հավաքվել է վերջին տասը տարիներին։
«Արա Վարդանյանին հանցագործի դիրքով նկարելը, ցույց տալն ազդեցին Սփյուռքի վստահության վրա: Առանց մտածելու՝ նման բաներն ազդում են, այդպիսի գործողություններ էին կատարում, կարող էին ասել՝ անթույլատրելի բան ես արել, հրաժարական տուր, առանց մեղադրանքի հաստատման, խայտառակեցին` խայտառակելով նաև ամբողջ հիմնադրամի գաղափարախոսությունը: Սա ամենամեծ հարվածն էր, առանց այն էլ տարեցտարի հանգանակությունների գումարը նվազում է:
Նույնիսկ հոգ չեն տանում Սփյուռքին ճանաչել: Սփյուռքը փոխվել է, մոտեցումներ էլ պետք է փոխել, շատ լուրջ ուսումնասիրություններ կատարել: Նաև այլ խնդիր գոյություն ունի` զուգահեռ հանգանակությունները, որոնք կատարվում են արդեն մեկ տարուց ավել, ևս խանգարող հանգամանք են: Նկատի ունեմ «Իմ քայլը» հիմնադրամը, որն ստեղծվել է: Այն խաչաձևում է և շփոթ է ստեղծում»,-մանրամասնեց նա:
Հակոբ Ավետիքյանի խոսքով՝ պետք է ուսումնասիրել, թե այլ երկրներում ինչպես են իրականացնում հանգանակություններ և խոշոր գումարներ ներգրավում: Ըստ նրա՝ ամբողջությամբ պետք է փոխել մոտեցումները այս դրամահավաքի հարցում։
«Հետզհետե վերջին տասնամյակում խղճուկ արդյունքներ էինք գրանցում, հիմա այդ թրենդը շարունակվում է, հիմա դառնում ենք ազգովի էլ ավելի ծիծաղելի՝ նկատի ունենալով այն, որ անընդհատ խոսում ենք Սփյուռքից՝ հեռավոր, մոտ: Կազմակերպման տեսանկյունից ամբողջը սխալ է, հանգանակությունը պիտի այնպես լինի, որ ոչ թե կամավորական սկզբունքով լինի միայն, այլև դրանում բարի կամքի դրսևորմանը զուգընթաց պետք է պարտադրություն լինի»,– ասաց նա:
Նմանատիպ նյութեր
6221 դիտում
10:49 27-09-2020
Սա կենաց մահու կռիվ է, որն ընդունում ենք ազգովի և ազգովի հաղթանակ ենք տանելու. Արցախի նախագահ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1670 դիտում
21:16 12-04-2021
Վարուժան Ավետիքյանը հրաժարական է տվել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրենի պաշտոնից
Այս բաժնից
12691 դիտում
18:54 21-12-2024
Տեսախցիկը արձանագրել է՝ ինչպես է Երևանում՝ Արտաշատի խճուղում, «DAF» բեռնատարը կողաշրջվում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ