1856 դիտում
15:20 02-12-2019
Ինչպե՞ս կարող է սպառողը տարբերել ՀԴՄ կտրոնն այլ կտրոններից. ՊԵԿ-ը հրապարակել է տեղեկատվական հոլովակ
Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է տեղեկատվական հոլովակ, որը բացատրում է ՀԴՄ կտրոնների տարբերությունն այլ սարքերով տպված կտրոններից: Քաղաքացիները հաճախ մոլորության մեջ են լինում` արդյոք խանութի կամ տնտեսվարող այլ սուբյեկտների կողմից տրամադրվել են հսկիչ-դրամարկղային մեքենաների, թե՞ այլ սարքերի միջոցով տպված կտրոններ: Դրանք արտաքուստ տարբերվում են «դասական» կտրոնից, սակայն դա դեռ չի նշանակում, որ կտրոնները կեղծ են: ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ ՀՀ օրենսդրությունը թույլատրում է տնտեսվարող սուբյեկտներին ինտեգրել արտաքին կամ առևտրային ծրագրերը ՀԴՄ-ի ծրագրին և արդյունքում կտրոնները տրամադրել ՀԴՄ սարքից տարբերվող սարքի միջոցով:
Այս եղանակով տպված կտրոնները կարող են ունենալ ցանկացած տեսք, օրինակ, ավելի լայն կամ երկար լինել: Սակայն ՀԴՄ կտրոն համարվելու համար պարտադիր է, որ դրանցում արտացոլվեն ՀՀ հարկային օրենսգրքի 381-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված տվյալները: Սպառողներն առավել ուշադրություն պետք է դարձնեն կտրոնի հերթական` ութանիշ համարին (ԿՀ), հարկ վճարողի հաշվառման համարին (ՀՎՀՀ)` նվազագույնը 8 նիշ, տնտեսվարող սուբյեկտի անվանմանը, հսկիչ-դրամարկղային մեքենայի գրանցման համարին (ԳՀ)` նվազագույնը 8 նիշ:
Կարևոր է իմանալ, որ ՀԴՄ կտրոններն ունենում են նաև չկրկնվող ֆիսկալային համար` 8 նիշից բաղկացած, որը գեներացվում է հարկային մարմնի կողմից մշակված հատուկ ալգորիթմով: Եթե կտրոնի վրա չկա ֆիսկալային համար, մեծ է ռիսկը, որ այն չի տպվում ֆիսկալավորման ռեժիմում: Հետևաբար նման կտրոնների վերաբերյալ տեղեկատվություն չի փոխանցվում հարկային մարմնի տեղեկատվական համակարգ:
Այս ամենն իմանալով սպառողը կարող է տարբերել ՀԴՄ կտրոնն այլ կտրոններից` ստուգելով պահանջվող տվյալների առկայությունը: Տնտեսվարողներից թերի տվյալներով կտրոններ ստանալու դեպքերի մասին քաղաքացիները կարող են հայտնել ՀՀ պետական եկամուտների կոմիտեին։
[b]ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին [/b]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1719 դիտում
13:12 25-10-2022
Մաքսային բարեփոխումներ. պարզեցվել և թվայնացվել են մի շարք գործընթացներ. ՊԵԿ-ը տեղեկատվական հոլովակ է հրապարակել
1300 դիտում
10:59 27-08-2024
Տաքսի ծառայության որ տեսակն ինչպես պետք է կազմակերպի գործունեությունը․ ՊԵԿ-ը տեղեկատվական հոլովակ է հրապարակել
Այս բաժնից
970 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
994 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»